Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 28 октября 2011 г.

Եղավ Հոկտեմբերի 27 եւ եկավ գյադաների ժամանակը


Հայաստանի երրորդ հանրապետության կարճատեւ պատմության մեջ կան մի քանի իրադարձություններ ու երեւույթներ, որոնք շրջադարձային նշանակություն են ունեցել եւ ժամանակին էապես ազդել ու մինչ օրս էլ ազդում են երկրում ընթացողգործընթացների վրա: Հոկտեմբերի 27-ն այդ իրադարձություններից մեկն է, թերեւս ամենակարեւորը, որը կանխորոշեց ու փոխեց Հայաստանի հետագա քաղաքական ընթացքը: Հոկտեմբերի 27-ով հանրապետությունում սկսվեցին ՙնոր ժամանակներ՚, Վանո Սիրադեղյանի ասած`գյադաների ժամանակը, ու սկիզբ դրվեց այն քաղաքական համակարգին, որի մեջ ապրում ենք մինչ օրս:

1999 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքները քիչ թե շատ արտահայտում էին ընտրողների տրամադրությունները, ձեւավորվել էր օրենսդիր ուգործադիր այնպիսի իշխանություն, որի նկատմամբ ժողովուրդը համեմատաբար դրական էր տրամադրված. համենայն դեպս, հավատի ինչ-որ նշույլներ կային, որ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի դաշինքը կարող է դրական փոփոխություններ կատարել երկրում: Հանրապետությունում ձեւավորված իշխանական աստիճանակարգում ռեալ ֆիգուրներ էին դարձել Ազգային Ժողովի նախագահ Կ. Դեմիրճյանը, ում վերադարձը քաղաքականություն լավ էր ընդունվել հանրության որոշ շրջանակներում, եւ Վ. Սարգսյանը, ում անունը, անկախ ամեն ինչից, կապված էր Արցախյան հաղթանակի հետ:

Այս երկու ուժեղ անհատների դաշինքը ստվերել էր հանգամանքների բերումով հանրապետության նախագահի աթոռին հայտնված, սակայն այդ պաշտոնին համարժեք դիրք ու իշխանություն չունեցող Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս, ըստ ամենայնի, հայտնվել էր անգլիական թագուհու կարգավիճակում եւ քիչ դերակատարություն ուներ երկրի կառավարման մեջ ու քաղաքականգործընթացներում: Հանրապետությունում կատարված հետագա իրադարձություններն ու իրողությունները համադրելով` դժվար չէ ենթադրել, որ այդ վիճակի շարունակման դեպքում Քոչարյանը շատ կարճ ժամանակ անց զրկվելու էր ունեցած քիչ իշխանությունից, անգամ` նախագահի աթոռից: 1999-ի մայիսից սկսած բոլոր գործընթացները տանում էին դրան:

Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենքումգլխատվեց այդ դաշինքը, դրա հետ նաեւ` ժողովրդի վերածնված հույսերը: ԱԺ-ում մեծամասնություն կազմող Միասնություն դաշինքը` ի դեմս Հանրապետական (ՀՀԿ) ու Ժողովրդական (ՀԺԿ) կուսակցությունների, զրկվելով իրենց խարիզմատիկ լիդերներից` հայտնվեցին անգլուխ ու անմիասնական վիճակում: ՀՀԿ-ի երկրապահական հատվածը որոշ ժամանակ ընդդիմացավ Ռ.Քոչարյանին` կատարվածի պատասխանատվությունը դնելով նրա ու Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի վրա: ՀԺԿ-ն առավել արմատական դիրքորոշում որդեգրեց ուգնում էր ընդդիմադիր դաշտ:

Երկրում ստեղծվել էր անկայունության ու երկիշխանության շրջան: Քոչարյանը շարունակում էր մնալ անգլիական թագուհու կարգավիճակում` դիտորդություն անելով քաղաքական դաշտում: Սպասում էր հարմար պահի` իշխանական ողջ բուրգը իրենով անելու համար: Լարում էր ինտրիգներ, մտմտում քայլեր` Կ.Դեմիրճյանի ու Վ. Սարգսյանի ստեղծած միասնությունը պառակտելու համար: Այդ` իր համար չափազանց դժվարին վիճակում, Քոչարյանըգործեց հմուտ ինտրիգանի պես. մի քանի քայլերով իրար դեմ հանեց դաշինքի անդամ կուսակցություներին, պաշտոն,գործ ու խանութ-մանութ բաշխելով իրենով արեց Վ. Սարգսյանի զինակից գեներալ-մեներալներին, ՀՀԿ-ի մի մասը դաձավ ձեռնասուն զավակ ու կարճ ժամանակ անց երկրի քաղաքականգործընթացները տնօինող Միասնություն դաշինքն այլեւս պառակտված էր ու անցել էր պատմությանգիրկը:

Ասպարեզից հեռացնելով իր համար վտանգ ներկայացնող քաղաքական ուժերին ու գործիչներին` Ռ.Քոչարյանը իր ամենահավատարիմ զինակից Սերժ Սարգյանի հետ մեկտեղ իրենցով արեցին կառավարման բոլոր լծակները ու տիրացան ողջ իշխանությանը: Ժամանակի ընթացքում ամայացրին ու ամորֆ դարձրին քաղաքական դաշտը` քաղաքական համակարգ ներմուծելով տարբեր տեսակ հաճախորդների, ականների ու իդիոտների ինստիտուտը: Պետական մակարդակով երկրում հաստատեցին օլիգարխիկ-կլանային  բետոնյա համակարգ« խորացրին սոցիալական բեւեռացումը, անտարբերության ու հուսահատությանգիրկը նետեցին հասարակության մեծ մասին, բուծեցին կամ բազեացրեցին անհայացք ու անգաղափար երիտասարդ կարիերիստների մի մեծ զանգված:

Հայկական իրականությունը հոկտեմբերի 27-ից հետո ու հետագա տարիներին ընկղմվեց թվացյալ կայունության ու հասարակական հարմարվողականության գիրկը: Վիճակն այնքան կայուն էր, որ որեւէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ ինչ-որ բան կարող է փոխվել երկրում: Սկսվել էր գյադաների ժամանակը:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий