Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 8 октября 2011 г.

Եթե նախագահ լիներ Զարզանդը` նա կլիներ Ադիբեկյանի ցուցակի առաջին հորիզոնականում


Ըստ ամենայնի այսօր Հայաստանում նախընտրական պայքարի շրջան է: Քաղաքական ուժերի ու գործիչների գրեթե բոլոր գործողությունների հիմքում ընկած է նախընտրական տրամաբանությունը: Այս տրամադրությունները իշխող են նաեւ բոլոր տեսակի արված ու արվելիք հայտարարություններում, տարատեսակ գործիչների, ճիշտ ու սուտի սոցիոլոգների կանխատեսումներում:

Կանխատեսումների պահով Հայաստանում լրջություն չկա: Լրջություն չկա ոչ միայն դրա ընլաման առումով, այլեւ արվող կանխատեսումնրի մակարդակում: Որպես կանոն, հայաստանյան սոցիոլոգները իրենց աշխատանքը կատարելիս առաջնորդվում են ոչ այնքան այս մասնագիտության ընդունելի չափորոշիչներով, որքան քաղաքական դրդապատճառներով: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ արվում են քաղաքական բնույթի կանխատեսումներ: Ամենաբնորոշ օրինակը «ամենայն հայոց սոցիոլոգե Ահարոն Ադիբեկյանն է, որին ոչ պատահականորեն են հանրության մեջ կնքել «սուդիբեկյանե անունով: Զորօրինակ, սույն սոցիոլոգը հանրապետության առավել աչքի ընկնող գործիչներին դասակարգել է հետեւյալ վարկանիշային հերթականությամբ. Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Ռոբերտ Քոչարյան, Վահան Հովհաննիսյան…

Ճիշտ ասած` հետաքրքիր պատկեր է ստացվել: Այն, որ Ադիբեկյանը վարկանիշային առաջին հորիզոնականում դնելու էր Սերժ Սարգսյանին, զարմանալի չէ: Զարմանալին այն կլիներ, եթե այդ տեղում հայտնվեր ուրիշ անուն: Եթե տվյալ պահին նախագահի աթոռին բազմած լիներ, ասենք` Զարզանդ Զարզանդյանը կամ Մկնիկ Մկնիկյանը, Ադիբեկյանն հաստատ իր ցուցակի առաջին տեղում կդներ այդ Զարզանդի կամ Մկնիկի անունը: Գործող նախագահը Ադիբեկյանի համար մրցակցությունից դուրս է: Իրականում, եթե որեւէ սոցիոլոգ անկախ ու իրապես պրոֆեսիոնալ մակարդակով սոցոլոգիական հետազոտություն կամ հարցում կատարի, ապա Սերժ Սարգսյանն հաստատ վարկանիշային աղյուսակում առաջինը չի լինի:

Ադիբեկյանական ցուցակի երկրորդ պատվավոր հորիզոնականում Տիգրան Սարգսյանն է: Այ այստեղ շատ զարմացանք: Որպես կանոն, Հայաստանում վարչապետները շատ ցածր վարկանիշ ունեն: Դա բնական է. երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է վարչապետի վրա, նրա կողմն են ուղղված բոլոր դժգոհությունները, եթե անգամ վիճակի մեղավորը ոչ թե վարչապետն է, այլ նախագահը: Այս ամենը վերաբերում է հատկապես Տիգրան Սարգսյանին, ում վարչապետության օրոք երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ոտ առել գնում է:

Երրորդ հորիզոնականը Ադիբեկյանը նախատեսել է Գագիկ Ծառուկյանի համար, չնայած այս երկու գործիչներն այնքան էլ բարեհաճ չեն տրամադրված իրար նկատմամբ: Հիշենք որոշ ժամանակներ առաջ իրար հասցեի արված «քաղցր խոսքերըե: Բայց եւ այնպես Ադիբեկյանը չի զլացել Ծառուկյանին առաջին եռյակում տեղադրել: Երեւի առյուծներն իրենց դերը կատարել են: Չնայած առանց առյուծների էլ, զուտ հորիզոնականի իմաստով, Ծառուկյանի գրաված տեղը խելքի մոտիկ է: Երեւի սա Ադիբեկյանի միակ համամատաբար ճիշտ դասակարգումն է:

Չորրորդ տեղում, ըստ Ադիբեկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Այ այստեղ Ահարոնի խիստ սուբյեկտիվությունն ու քաղաքական ճաշակը իրենց զգացնել են տվել եւ ազդել նրա դասակարգման վրա: Ինչ-ինչ, Լ. Տեր-Պետրոսյանը չէր կարող ետ գտնվել Սերժ, առավել եւս Տիգրան Սարգսյաններից:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий