Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 29 октября 2011 г.

Հանրահավաք, ինտրիգներ, հանրապետականացում


Այսօր տեղի է ունենում Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Տեղի է ունենում ներքաղաքական մի իրավիճակում, որը բավականին ինտրիգային է, անակնկալներով ու թակարդներով լեցուն: Մի իրավիճակում, երբ քաղաքական ուժերը մտմտում են իրենց նախընտրական քայլերը, քցում-բռնում, թե որտեղ է ավելի հարմար ու ապահով՝ քաղաքական արեւի տակ իրենց տեղն առաջիկա տարիներին ունենալու համար:

Ինտրիգների առումով հարցականները բազմաթիվ են դեռ չի հանգուցալուծվել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան թնջուկը, եթե, իհարկե, այդպիսին կա: Խոսքը վերաբերում է Ս. Սարգսյանի՝ իրեն սատարելու մասին Գ.Ծառուկյանին ներկայացրած վերջնագրին: Ըստ երեւույթին, Ծառուկյանն հերթական անգամ ընդդիմանում է, սակայն ի վերջո ստիպված կլինի հստակեցնել իր ինքնուրույն խաղալու կամ Ս.Սարգսյանի հետ գնալու դիրքորոշումը: Այդ դիքորոշում ճշգրտելը կապված է նախագահական ընտրությունների հետ, իսկ խորհրդարանականի առումով կարծես արդեն իսկ ուրվագծվում է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն գնալու են առանձին: Կոալիցիոն կրտսեր անդամ ՕԵԿ-ի մասնակցության հարցը բոլորովին այլ պատմություն է, որն առանձնապես էական նշանակություն չունի ներքաղաքական գործընթացների առումով:

Անակնկալների առումով եւս վիճակը բավականին հետաքրքրիր է: Ինչքանով անակնկալ չէ, ասենք, Հայաստանի ժողովրդավարության հայր Պարույր Հայրիկյանի հայտարարությունը ի հարազատ ԱԻՄ-ը ինքնալուծարելու ու ՀՀԿ-ին միանալու մասին: Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպես ժողովրդավարության ու մարդու իրավունքների ջատագով Հայրիկյանը կարող է հայտնվել իրավունքներ ոտնահարող ու ժողովրդավարության տնազ անող ՀՀԿ-ի ցուցակում: Շատ գեղեցիկ միավորում կլինի, իսկը նկարելու ու համաշխարհային ժողովրդավարության թանգարանում ցուցադրելու բան:

Արդեն իսկ ենթադրություններ են հնչում, որ չի բացառվում քաղաքական ժամկետնանց ու հին կոհորտային պատկանող գործիչների հետեւելը Հայրիկյանի օրինակին: Գործիչներ, ովքեր արդեն երկար ժամանակ զբաղված են ՀՀԿ-ի ու նրա ՙիմաստուն՚ առաջնորդ Սերժ Սարգսյանի գովքով:  Ինչ վատ կլինի, եթե, ասենք Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը եւ նրանց տիպի գործիչները գնան հայրիկյանական՝արդեն իսկ բացված արահետով ու պատոնապես հայտարարեն հանրապետականանալու մասին: Այս ուղու լավ թեկնածու կարող է լինել նաեւ Վազգեն Մանուկյանը, եթե չստացվի իր ԱԺՄ-ի կտորտանքները հավաքելու ու այդկերպ գոնե վերջին անգամ ընտրությունների մասնակցելու գործը: Նա ու իր շատ գործընկերներ արդեն գտնվու են այդ կիսաուղու վրա, իսկ Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանը անցել են ճանապարհի կեսը ու հասել են վերջնամասոին:

Ոչ պակաս հետաքրքիր պատկեր է ձեւավորվել նաեւ ընդդիմադիր ճամբարում, առանձնապես՝ խորհրդարանական ընդդիմության: ՀՅԴ-ն շարունակում է Քվեն քոնն է ակցիայի միջոցով առաջ գնալ դեպի իշխանափոխություն, սակայն այդպես էլ անընկալելի մնալով հանրության շրջանում: Ժառանգությունն էլ ժամանակ առ ժամանակ հանդես գալով արմատականության դիրքերից՝ բացառում է միավորումը Կոնգրեսի հետ:

Կոնգրեսի այսօրվա հանրահավաքն հետաքրքրական է այնքանով, որքանով պետք է պատասխան տա մի շարք հարցերի: Ի վերջո ի՞նչ ձեւեր է ընդունելու ՀԱԿ-ի պաքարը: Կոնգրեսի՝ իշխանությանը ներկայացրած պահանջների ժամկետն ավարտվում է: Այդ պահանջները, ինքնին հասկանալի է, չեն կատարվելու, երկխոսությունից էլ հույս չկա: Ո՞րն է լինելու Կոնգրեսի հաջորդ քայլը:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий