Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 5 ноября 2011 г.

ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ «ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼԻ» ԹԻԿՈՒՆՔՈՒՄ


Անցած շաբաթ ներքաղաքական կյանքն Հայաստանում, իրոք, զարգացավ կայծակնային արագությամբ: Իրադարձություններն այնքան անակնկալ կերպով ծավալվեցին, որ շատերի համար հավասարազոր էին շոկային թերավպիայի վիճակի: Եթե ամիսներ առաջ որեւէ մեկի մտքով անգամ անցներ, որ հրաժարական են տալու ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Սերժ Սարգսյանի փեսա, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը, ապա նրան հաստատ խելագար կհամարեին: Բայց արժեր խելագար լինել՝ կանխազգալու, որ 2011 թվականի նոյեմբերյան առաջին շաբաթում իշխանական դաշտը ենթարկվելու է շոկային թերավպիայի:  


Առաջին հարցը, որ ծնվում է այս համատարած պաշտոնանկությունների առիթով, այն է, թե իշխանական վերնախավի հանգուցային ֆիգուրների հրաժարականներով իր համար ի՞նչ հարց է լուծում Սերժ Սարգսյանը: Ինչի՞ն են միտված պաշտոնական փոխատեղումները: Իրական դրդապատճառների առումով այս առթիվ տրված պաշտոնական բացատրությունները, հասկանալի է, առ ոչինչ են: Զորօրինակ, Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությանն անդրադառնալով՝ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասում է, որ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական վերնախավը գոհ են նախկին ոստիկանապետի աշխատանքից: Հըլը որ գոհ չլինեին: Երեք տարի Հայ ազգային կոնգրեսի դեմ հերոսաբար մարտընչած մարդուց ինչու՞ պետք է դժգոհ լինեին:



Հիմա ուղղակի հարցն այն է, թե ինչու՞ են աշխատանքից ազատում լավ աշխատած, իշխանությանը նվիրված ու մինչեւ վերջ ծառայած մարդուն: Ուրեմն ինչու՞ նրան  տեղափոխեցին աննշան պաշտոնի՝ նախագահի խորհրդական: Ազատեցին, քանի որ ժամանակ առ ժամանակ ի պաշտոնե իրեն հակացուցված քաղաքական հայտարարություննե՞ր էր անում: Հազիվ թե: Իշխանությունը նման նման ՙմանր-մունր՚ բաների ետեւից չի ընկնում: Ազատեցին, քանի որ տարբեր հանցագործությունների վերաբերյալ վաղանցուկ ու չհիմնավորված եզրակացություններ էր հայտնում: Էլի դժվար թե: Նման մանրունքներով՚ իշխանությունը չի զբաղվում:


Պատճառները պետք է փնտրել բոլորովին այլ տեղ: Եվ այդ տեղը ներքաղաքական դաշտն է, ավելի կոնկրետ՝ առաջիկա նախընտրական գործընթացները: Այս փաստի մասին են խոսում հետագա պաշտոնանկությունները: Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարելով իր հրաժարականի մասին, նշեց, որ նման առաջարկ իրեն արել է Սերժ Սարգսյանը, որպեսզի ինքը գլխավորի առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը: Իսկ ինքը գնում է գլխավորելու Հանրապետականի նախընտրական շտաբը, որպեսզի, ոչ ավել, ոչ պակաս, արդար ընտրություններ կազմակերպի: Այս բացատրությունն, իրոք արդեն աբսուրդի գագաթնակետն է. ՀՀԿ ու արդար ընտրություննե՞ր, Հովիկ Աբրահամյան ու օրինականությու՞ն: Չտեսնված, չլսված բան է:


Մի կողմ թողնենք այն, որ այս հայտարարություններով իշխանությունը, փաստորեն, ընդունում է, որ նախորդ բոլոր ընտրությունները, որոնց ժամանակ հաղթել է ՀՀԿ-ն կամ նրա թեկնածուն, եղել են անարդար ու անօրինական: Այս հայտարարություններով իշխանությունը նաեւ խոստովանում է, որ ընտրությունների կազմակերպման ու անցկացման սցենարը գրում է իշխող կուսակցությունը: Ի՞նչ գործ ունի կուսակցությունը արդար ընտրություններ կազմակերպելու պատասխանատվության հետ: Դա զուտ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչ-որ տեղ նաեւ իրավապահ մարմինների գործն է: Իսկ կուսակցության խնդիրը այդ ընտրություններում իր մրցակիցներ դեմ պայքարելն ու հաղթելն է: Ընդամենը:


Բացի այս ամենը, հեչ պարտադիր չէր, որ Հովիկ Աբրահամյանը դուրս գա Ազգային ժողովի նախագահի պաշտոնից եւ հետո նոր գլխավորի ՀՀԿ-ի նախընտրական շտաբը (ականջդ կանչի, մատաղացու ուլ, ինչու՞ քեզ երեք տար առաջ զոհեցին ու մուրազդ փորդ թողեցին): Նա կարող էր դա անել նաեւ առաց դրա, նման դեպքեր շատ են եղել:


Ուրեմն, Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ունի բոլորովին այլ քաղաքական ենթատեքստ ու կապված է իշխանական դաշտում տեղի ունեցող գործընթացների հետ: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը կարծես թե լուծեց անցած երեք տարիներին իր առաջ ծառացած Հայ ազգային կոնգրեսի հարցը (մանավանդ, եթե նկատի ունենանք այն փաստը, որ Կոնգրեսն արդեն ակնարկել է խորհրդարանական հերթական ընտրություններին նախապատրաստվելու մասին), եւ այժմ ուշադրությունը սեւեռել է իշխանական դաշտից սպառնացող վտանգների վրա:


Դա առաջին հերթին վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա շրջապատին (ԲՀԿ, Օսկանյան, տարատեսակ օլիգարխներ, Սերժ Սարգսյանից դգոհներ ու քաշվածներ, ինչ-որ տեղ նաեւ՝ ՀՅԴ): Այն, որ լինելով հանդերձ ՀՀԿ կարկառուն ներկայացուցիչ, Հովիկ Աբրահամյանը պատկանում է նաեւ այդ շրջապատին, որեւէ կասկած չկա: Հայտնի են նրա կապերը ինչպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ երկրորդ նախագահի հետ: Մնալով Ազգային ժողովի նախագահ ու փաստացի հանրապետության երկրորդ դեմքը, նա իրենից մեծ վտանգ կարող էր ներկայացնել Սերժ Սարգսյանի համար. ներիշխանական դավադրություններ կարող են սպասվել ցանկացած պահի ու ամեն առիթով:


Հարց է ծագում. եթե Հ.Աբրահամյանը այդքան վտանգավոր է, ինչու՞ է նրան վստահվում իշխանության ապագայի առումով այնպիսի պատասխանատու գործ, ինչպիսին ՀՀԿ-ի նախընտրական շտաբն է: Այս հարցին պատասխանելու է գալիս հաջորդ հրաժարականը. Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը գնում է ՀՀԿ նախընտրական շտաբ, որպեսզի օգնի Հ.Աբրահամյանին: Ավելի ճիշտ կլիներ ասել՝ ոչ թե օգնելու, այլ վերահսկելու: Հ. Աբրահամյանը շտաբում զուկ է լինելու ազատ գործելու հնարավորությունից, փեսան հսկելու է նրա ամեն մի քայլը, եւ, կարելի է ասել, փաստացի ինքն է գլխավորելու աներոջ կուսակցության նախընտրական շտաբը: Սրանոով Սերժ Սարգսյանը միանգամից լուծում է մի քանի խնդիրներ. նախ՝ տպավորություն է ստեղծում թիմի միասնականության ու համախմբվածության առումով, վերահսկողության տակ է պահում ներիշխանական հնարավոր դավադրությունների վտանգը, նաեւ նախադրյալներ է ստեղծում նոր, իրեն ամբողջապես նվիրված ու հավատարիմ թիմ ձեւավորելու ուղղությամբ՝ ի դեմս փեսայի շրջապատի, որը դառնում է իշխանական գլխավոր ֆիգուրը, արդեն փաստացի համապատասխանելով իրեն տրված ՙգորշ կարդինալ՚ տիտղոսին:


Համլետ Կիրակոսյան 

Комментариев нет:

Отправить комментарий