Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

понедельник, 14 ноября 2011 г.

ԴԱՇՏՈՒՄ ԴԱԴԱՐ Է

Աղմկահարույց պաշտոնանկություններից ու հրաժարականներից հետո հայաստանյան ներքաղաքական կյանքը կարծես մտել է համեմատաբար հանգիստ՚ շրջան: Չկան դինամիկ զարգացումներ, սուր իրավիճակներ, բացահայտ առճակատումներ ու բախումներ: Սակայն սա չի նշանակում, թե ամեն ինչ շատ սահուն է ու հստակ: Ուղղակի քաղաքական ուժերը մի փոքր դադար են վերցրել ներքաղաքական գլխավոր ՙճակատամարտին՚ նախապատրաստվելու համար: ՙԴադարային՚ վիճակում են ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտի կուսակցությունները:



Իշխանական դաշտում սկսված ձեւափոխումները չի կարելի ավարտված համարել: Այդպիսիք, ամենայն հավանականությամբ, դեռ կլինեն: Միգուցե ոչ ամենավերեւներում, բայց միջին անձնակազմում նոր պաշտոնանկություններ ու նշանակումները կշարունակվեն: 


Նման պրոցես ոստիկանական համակարգում արդեն իսկ տեղի է ունենում: Փոփոխություններ են կատարվում վարչությունների ու բաժանմունքների պետերի մակարդակով: Այդ բարձր պաշտոններում նշանակվում են մարդիկ, ովքեր աչքի են ընկել 2008 թվականի նախագահական ընտրություններից ու մարտի 1-ից հետո տեղի ունեցած հայտնի գործընթացներում, մարդիկ, ովքեր մեծ փորձ ու ծառայություններ ունեն ընդդիմության ու, մեծ հաշվով, հասարակության դեմ իշխանությունների մղած պայքարում: Այսինքն, իշխանությունը առավել կոշտ ու մարտունակ է դարձնում իր ուժային կառույցը, որը, ինչպես հայտնի է, միշտ էլ կարեւոր ու վճռորոշ դերակատարություն է ունեցել եւ ունենալու է նախընտրական, ընտրական ու հետընտրական գործընթացների ժամանակ: Ի դեպ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փոխարինումը Վովա Գասպարյանով կարելի է դիտարկել նաեւ այս լույսի ներքո:


Ըստ ամենայնի, նման փոփոխություններ կլինեն նաեւ այլ կառույցներում, մասնավորապես այն նախարարություններում ու գերատեսչություններում, որոնք ավանդականորեն առավել լայնորեն են ներքաշված ընտրական գործընթացների մեջ: Այդ փոփոխությունների նպատակը լինելու է իշխանական կուսակցությունների, ավելի ճիշտ կլինի ասել՝ Հանրապետականի դիրքերը տեղերում: Ինչու՞ միայն ՀՀԿ-ի. որովհետեւ Սերժ Սարգսյանի կուսակցությունը պայքարելու է որքան ընդդիմության, այնքան էլ գործընկեր կուսակցությունների՝ մասնավորապես ՙԲարգավաճ Հայաստան՚-ի դեմ:


Որ նման պայքար լինելու է, այն էլ՝ շատ թեժ, չի կարելի կասկածել: Որ Հանրապետականը ընտրակեղծիքների մեխանիզմը գործադրելու է ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի ու մյուս ընդդիմադիր ուժերի, այլ նաեւ ԲՀԿ-ի դեմ, նույնպես չպետք է կասկածել: Այս մասին օրերս անուղղակիորեն հաստատել է նաեւ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը, ով հայտարարել էր, որ եթե արդար ընտրություններ տեղի ունենան ու լինեն հավասար պայմաններ, ապա ՙԲարգավաճ Հայաստանը՚ կհաղթի ընտրություններում: Փաստորեն, իշխանական երկրորդ կուսակցության ներկայացուցիչը հասկացնել է տալիս, որ ընտրություններում հավասար պայմաններ չեն լինելու, ինչը նշանակում է, որ անիմաստ է խոսել նաեւ արդար ընտրությունների մասին: 


Հասկանալի է, որ Վարդան Բոստանջյանի խոսքն ուղղված իշխանական հիմնական կուսակցության՝ ՀՀԿ-ի դեմ: Հայաստանում ընտրությունների ժամանակ ո՞վ է  ի զորու հավասար պայմաններ, առավել եւս՝ արդար ընտրություններ ապահովել. իհարկե, Հանրապետականը: Կամ հարցին մոտենանք այլ կողմից անհավասար պայմաններ ստողծելը ու՞մ  օգտին է աշխատելու: Պատասխանը նույնն է, էլի ՀՀԿ-ի: Երկու դեպքում էլ ստացվում է, որ ՀՀԿ-ն ընտրություններում կեղծիքների է դիմելու ոչ միայն ընդդեմ ընդդիմութության, այլեւ՝ դաշնակից կուսակցությունների, առաջին հերթին՝ ԲՀԿ-ի, որովհետեւ այդ դաշտում Հանրապետականի մրցակիցը միմիայն Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն է: ՕԵԿ-ը մրցակից չէ ոչ միայն ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի, այլեւ ախտիր բոլոր մյուս կուսակցությունների համար: ՕԵԿ-ի ճակատագիրը լուծելու են բացառապես Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը: ԱԽՔ-ը, ՙէգ առյուծը՚  ու կուրծք ծեծող ՕԵԿ-ական մյուս պոպուլիստները որեւէ դերակատարություն չեն կարող ունենալ ընտրությունների ժամանակ:


Ընդդիմադիր դաշտում եւս դադարի վիճակ է: Ընդդիմադիր կուսակցությունների շրջանում դեռեւս խոսակցություններ չկան միավորումներ ու նախընտրական դաշինքներ ստեղծելու շուրջ, որոնք նախընթաց տարիներին այս ժամանակահատվածում արդեն սկսված լինում էին: Ճիշտ է, վերջնարդյունքում այդպիսի դաշինքներ այդպես էլ չէին ձեվավորվում, բայց նման փորձեր, ամեն դեպքում, կատարվում էին: Այժմ ոչ փորձերը կան, ոչ էլ նկատելի են դաշինքներ ձեւավորելու հնարավորությունները, եւ դա չեն թաքցնում անգամ իրենք՝ դաշինքի հավակնորդ քաղաքական ուժերը:


Հայ ազգային Կոնգրեսը նածապատրաստվում է իր հերթական հանրահավաքին, որը, ամենայն հավանականությամբ, այս տարի նախավերջինը կլինի: ՀԱԿ-ը այլեւս չի խոսում իշխանության հետ երկխոսությունը շարունակելու մասին, չի ակնարկում նաեւ որեւէ ուժի հետ դաշինք ստեղծելու մտադրության մասին: Կոնգրեսը նման խնդիր ու անհրաժեշտություն չունի: Առայժմ…


Նման անհրաժեշտություն ունեն ընդիմադիր դաշտի մյուս հիմնական խաղացողները՝ Ժառանգությունն ու Դաշնակցությունը: Սակայն վերջիններս էլ կարծես այս պահին իրենց առջեւ նման խնդիր չեն դրել եւ փորձելու են միայնակ նախապատրաստվել ու մասնակվել ընտրություններին: Բայցեւայնպես չի կարելի բացառել, որ նրանց կողմից հետագայում նման փորձեր կլինեն: Մանավանդ, թե Ժառանգությունը, թե ՀՅԴ-ն լուրջ խնդիր ունեն խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ ձայներ հավաքելու առումով:


Համլետ Կիրակոսյան 

Комментариев нет:

Отправить комментарий