Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 23 ноября 2011 г.

Հայաստանի քաղաքական շուկան


Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը բնութագրել է Հայաստանի քաղաքական «շուկանե եւ դրանում ներգրավվածների տեղն այդ շուկայում: Նախ նա շատ տպավորված է Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի տարած հաղթանակից՝ իհարկե, ոչ այն իմաստով, որ հենց ԲՀԿ-ն է հաղթանակ տարել (սրանից Ադիբեկյանը դժվար թե առանձնակի  ոգեւորվեր, որովհետեւ ավանդաբար նա այնքան էլ «լավե չէ այս կուսակցության հետ), այլ նրանից, որ Հայաստանում հնարավոր են ազատական ընտրություններ: Իհարկե, հնարավորն՝ հնարավոր են, հարցն այն է, թե ինչու՞ պետք է այդ ազատ ընտրությունները տեղի ունենան ժամանակ առ ժամանակ եւ ինչ-ինչ «բազարներիե արդյունքում (եթե, իրոք, այդպիսիք եղել են, ինչը այնքան էլ անհավանական չէ):

Առավել հետաքրքիր է քաղաքական շուկայի, դրա տերերի ու վերջիններիս գաղափարական հենքերի ադիբեկյանական մեկնաբանությունը: Ուրեմն, ըստ նրա, քաղաքական շուկայի թիվ մեկ բրենդը ՀՀԿ-ն է, որը հանդես է գալիս «պետաիրավական ուժ արտահայտողների դիրքերիցե: Ոչ ավել, ոչ պակաս: ՀՀԿ ու պետաիրավականություն: Շատ անհամատեղելի բաներ են: Թերեւս Ադիբեկյանը ՀՀԿ-ին առաջատար ուժ համարեր վարչական ու ֆինանսական մեծ ռեսուրսների տիրապետելու հիմունքով: Այս դեպքում ամեն ինչ ճիշտ կլիներ: Բայց վարչա-ֆինանսական ռեսուրսները ոչ մի ընդհանրություն չունեն պետականության, առավել եւս՝ իրավականության հետ:

Ադիբեկյանի դասակարգմամբ, ԲՀԿ-ն կարծես թե որդեգրել է տնտեսական ոլորտը: Նա հավանաբար նկատի ունի Գագիկ Ծառուկյանի տնտեսական գործունեությունը եւ նրա ու իր թիմի շահագրգռվածությունը տնտեսական խնդիրների նկատմամբ: Այլ կերպ լինել չէր էլ կարող: Գագիկ Ծառուկյանը ավելի շատ տնտեսական, քան քաղաքական գործիչ է: Համենայն դեպս՝ մինչ օրս: Սակայն միտում կա, որ հետայսու նրա գործունեությունն այս երկու ոլորտներում հավասարակշռվի: Արդեն իսկ նշմարվում է Ծառուկյանի՝ քաղաքական ծանրակշիռ գործոն դառնալու իրողությունը:

Ըստ Ադիբեկյանի,ՀԱԿ-ը խնդիր ունի շուկայում դիրքավորվելու որպես բրենդ: Նա նաեւ հավելել է, որ Կոնգրեսը կարողացավ որդեգրել ընդդիմադիր ուժի կեցվածք՝ անորոշ դիմագծով: Ադիբեկյանի մատնանշած կեցվածքն ու անորոշ դիմագիծը այնքան էլ հասկանալի չեն: «Ընդդիմադիր ուժի կեցվածք» արտահայտությունը, թերեւս, այնքան էլ ճիշտ չէ Կոնգրեսի համար, քանի որ «կեցվածք» ընդունում են ինչ-ինչ խաղեր տվող մարդիկ ու ուժերը, ինչը դժվար է ասել ՀԱԿ-ի պարագայում:

«ՀՅԴ-ն որդեգրել է գերազգային խնդիրները՝ Հայ դատը, ՕԵԿ-ը որդեգրել է մարդու իրավունքի պաշտպանությունը՝ սոցիալական երանգներով». այսպես է բնութագրում Ադիբեկյանն այս երկու կուսակցություններին: Ադիբեկյանն այստեղ զանց է առել ազգային ու սոցիալական պոպուլիզմ բնորոշումները, ինչը այս պարագայում տեղին կլիներ՝ հատկապես վերջինը՝ ՕԵԿ-ի մասով:

Այս հինգ քաղաքական ուժերի թվարկմամբ Ադիբեկյանը փակում է հայոց քաղաքական շուկայի դռները, նշելով. «Շուկայում կարծես թե բոլոր տեղերը զբաղված են»: Ինչպես երեւում է, նա շուկայում տեղ չի տվել «Ժառանգությանը»: Ըստ նրա, «Ժառանգությունը» նույնպես ուզում է շուկա մտնել և հենվում է իր ղեկավարի բրենդի վրա:

Ադիբեկյանը նաեւ իր կանխատեսումներն է արել, նշելով, որ առաջիկա ընտրություններում խորհրդարան կանցնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, իսկ «Ժառանգության» խնդիրը մնում է օդի մեջ. «Ես չգիտեմ՝ նա բախտի բերմամբ, թե պատահմամբ կանցնի՞, թե ոչե: Ըստ Ադիբեկյանի՝ հաջորդ խորհրդարանում ոչ մի քաղաքական ուժ մեծամասնություն չի կազմի. «Կլինեն շատ ձայն ունեցողներ, բայց կեսից ավելին չեն լինի»:

Հաշվի առնելով այն, որ, որպես կանոն, Ադիբեկյանի նմանատիպ կանխատեսումները գրեթե միշտ իրականանում են, ուժերի այս դասավորվածությունը չպետք է անհավանական համարել: Այդ դասավորվածությունը միշտ գծվել է իշխանական վերնախավում, ու այնպես է ստացվել, որ Ադիբեկյանը միշտ գիտի այդ մասին:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий