Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 1 октября 2011 г.

Այո, Քոչարյանը, իրավամբ, կարող է փոխել իրավիճակը ու շարունակել ոստիկանական պետության կառուցումը


Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է վերջին օրերին լայն ծավալում ստացած այն մեկնաբանություններին, ըստ որոնց, Ռուսաստանում Պուտինի իշխանության գալուց հետո չի բացառվում Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Այս քննարկումները ծավալվել էին այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը լինելու է Պուտինը: Ի դեպ` «դեմոկրատականե երկրի եւս մեկ ցուցիչ. առանց ընտրությունների էլ արդեն բոլորը գիտեն, թե ով է լինելու հաջորդ նախագահը:

Արձագանքելով այդ բոլոր քննարկումներին, Քոչարյանն եւս չի բացառել, որ կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն: Ուղղակի Քոչարյանը զարմացած է, որ իր հնարավոր վերադարձը կապում են Ռուսաստանում ընթացող քաղաքականգործընթացների հետ: «Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք էհասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկտվենդրսից»,-«Մեդիամաքս»-ին ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա նաեւ առանձնացրել ու նշել է երեք գործոն, որոնք կարող են դրդել իրեն վերադառնալ:

Ուրեմն, ըստ Քոչարյանի, այդ գործոններից առաջինը «երկրի տնտեսական վիճակի եւմարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճն էե: Այս կետով երկրորդ նախագահը փաստորեն քար է գլորում ժամանակին իր գլխավոր զինակցի եւ հետնորդի` Սերժ Սարգսյանի ու նրա կառավարության բոստանը: Երկրի վիճակի բնութագրության մասով Քոչարյանը երիցս ճիշտ է. մարդիկ վատ են ապրում, չկա վիճակի բարելավման հույս, որպես փակուղուց դուրս գալու միակ միջոց մարդիկ տեսնում են երկիրը լքելը: Բայց նա մոռանում է, որ այս վիճակի պատասխանատուն ու գլխավոր մեղավորներից մեկն էլ ինքն է: Կեղծված ընտրություններ, անօրինականություններ, արդյունքում` մարդկանց հիասթափություն ու հուսալքություն: Ահա թե ինչ ժառանգություն թողեց Քոչարյանը: Ինչ մնում է իր պաշտոնավարման շրջանի`այնքան փողահարվող «կայունությանըե, ապա դա ոչ թե իրական, այլ թվացյալ կայունություն էր: Իր ժամանակների «տնտեսական աճնե էլ աճ էր միայն թղթի վրա ու կապված էր գերազանցապես Քըրքորյանի փողերով իրականացվող շինարարության հետ:

Քոչարյանի մատնանշած երկրորդ գործոնը  հետեւյալն է. «հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը»: Սա արդեն աբսուրդ է, իրականության բացահայտ խեղաթյուրում: Ինչ պահանջարկ կարող է ունենալ այն մարդը, ում անվան հետ են կապվում վերջին տարիների Հայաստանի բոլոր դժբախտությունները, Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը, օլիգարխիկ համակարգի ու կոռուպցիոն բուրգի հաստատումը:

Ահա իր վերադարձի քոչարյանական հիմնավորման երրորդ գործոնը. «ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավելիրավիճակը»: Այո, Քոչարյանը, իրավամբ, կարող է փոխել իրավիճակը. էլ ավելի ամրացնել օլիգարխիկ համակարգը, ծաղկեցնել կոռուպցիան, շարունակել ոստիկանական ու հակադեմոկրատական պետության կառուցումը: Այս ամենը նրա մոտ լավ է ստացվում:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий