Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 1 октября 2011 г.

«Պայքար, պայքար մինչեւ վերջ»-ի գործընթացը վերսկսվեց. իշխանությունը կանգնած է լուրջ հանգույցի առաջ


Հայ ազգային կոնգրեսը վերադարձավ 2008 թվականի հետընտրական շրջանի մարտավարությանը: Ազատության հրապարակում հայտարարված շուրջօրյա հանրահավաքն ու նստացույցը այն միակ ճանապարհն է, որով կարելի է սթափեցնել քաղաքական աճպարարությամբ զբաղվող իշխանություններին: Արմատականության ճանապարհը արտահայտում է քաղաքական փոփոխությունների սպասելիքներ ունեցող մարդկանց տրամադրությունները, եւ պատահական չէ նրանց ոգեւորությունը Կոնգրեսի ընդունած որոշումից:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը իր գլխավոր շեշտադրումներով բավական խիստ էր, բայց քաղաքական նրբերանգների ու ենթատեքստերի առումով`զգալիորեն նուրբ: Նա նախ նրբորեն հստակ մեսիջներ ուղարկեց Արեւմուտքին` հասկացնել տալով, որ եթե ձեզ գոհացնում ու բավարարում է Հայաստանի ավազակաբարո իշխանությունների վարքագիծն ու գոյությունը, ապա մենք չենք հաշտվելու այդ ռեժիմի գոյատեւման հետ: «Եթե միջազգային հանրությունը դեռեւս ինչ-որ հույսեր է փայփայում Սերժ Սարգսյանին դարձի բերելու եւ նրան ուղիղ ճանապարհի վրա դնելու առնչությամբ եւ այդ նկատառումով այսուհետեւ եւս, ինչպես անցյալում, սատար է կանգնելու նրան, դա իր գործն էե,-հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ առաջնորդը կրկնեց այն պահանջները, որոնք առաջ էին քաշվել նախորդ հանրահավաքի ժամանակ. Կոնգրեսի գլխավոր պահանջը մնում է նույնը` արտահերթ ընտրություններ: Իշխանության հետ երկխոսությունը հնարավոր չդարձրեց հասնել այդ պահանջի կատարմանը: Ի սկզբանե էլ պարզ էր, որ այդ պահանջը իրականություն դարձնելու առումով երկխոսությունը ոչինչ չէր տալու: Կոնգրեսի կողմից երկխոսության առկախումը առերեւույթ կապված լինելով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորման փաստի հետ, նաեւ պայմանավորված էր դրա անպտուղ ու անհեռանկար լինելու հանգամանքով:

Չնայած այս ամենին, Կոնգրեսը` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, կատարեց եւս մեկ նուրբ քայլ ու պատրաստակամություն հայտնեց շարունակել երկխոսությունը: «Մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։ Ավելին, փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով մենք պատրաստ ենք նաեւ, թեկուզ վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել երկխոսությունը իշխանությունների հետե,-հայտարարեց առաջին նախագահը:

Առկախված երկխոսությունը վերսկսելու առաջարկով Կոնգրեսն արդեն դիմել է կոալիցիոն պատվիրակությանը: Իշխանությունները դեռեւս չեն արձագանքել Կոնգրեսի առաջարկին: Կոալիցիոն պատվիրակության ՀՀԿ-ական անդամ Գագիկ Մինասյանը միայն հայտարարել է, որ «ցավոք, մեր գործընկերները ընդհատեցին երկխոսությունը, եւ վերսկսումը եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ կասեցումն անհիմն էրե: Նա նաեւ նշել է, որ երկխոսության վերսկսման հարցը իշխանությունները կքննարկեն երկուշաբթի: Սա նշանակում է, որ իշխանությունը ծանրութեթեւ է անելու շուրջօրյա հանրահավաքներ հետեւանքով ստեղծված վիճակն ու դրա հնարավոր զարգացումները:

Այդ զարգացումները կարող են անակնկալ լինել: Դժվար չէ ենթադրել, որ Ազատության հրապարակը, հաշվի առնելով նախընթաց փորձը, օր օրի բազմամարդ է դառնալու, եւ իշխանությունները պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեն: Իհարկե, կփակեն ու արդեն իսկ փակել են մայրաքաղաք մուտք գործող ճանապարհները, սակայն դրանով բազմամարդությունը կասեցնելու հարց չեն լուծի: Երկրորդ մարտի 1-ի էլ, թերեւս, իշխանությունը չի գնա. դեռ նախորդը չի մարսել: Այնպես որ`իշխանությունը կանգնած է լուրջ հանգույցի առաջ:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий