Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 26 октября 2011 г.

«Քուչի» անկիրթ ու անուսում տղերքը


Այսպիսով, առաջին անգամ պաշտոնական խողովակով քաղաքական ձեւակերպում տրվեց Ռոբերտ Քոչարյանին քաղաքական ասպարեզ վերադարձնելու հարցին: Խոսքն, իհարկե, չի վերաբերում Քոչարյանի գրասենյակին կամ ավանդականորեն նրա հետ կապված որեւէ հայտնի ուժի: Առայժմ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուի քաղաքական պահանջարկի մասին հայտարարել է Ազգային նոր պահպանողական շարժում անունը կրող խիստ կասկածելի միավորը: Ուրեմն, այս շարժումը կոչ է արել Քոչարյանին, ոչ ավել, ոչ պակաս, «երկրի ու ժողովրդի համար այս օրհասական իրավիճակում ստաձնել երկրի ղեկն ու ժողովրդի ճակատագրի հանդեպ պատասխանատվությունըե եւ առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Շարժումը նաեւ դիմել է երկրի  ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մյուս ուժերին նույն կոչով դիմել Քոչարյանին:

Շարժման հայտարարությյան տեքստը մտածողության ու հեղինակների առաջ քաշած պահանջակի հիմնավորման առումով բավական մտահոգիչ է: Ահա թե ինչպիսի հանճարեղ ու ազգային հպարտություն  ներշնչող հիմնավորում են ներկայացնում նրանք.«Հատկապես ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինի առաջադրվելը էականորեն մեծացնում է հավանականությունը, որ առնվազն առաջիկա 5 տարիներին Հայաստանում կպաշտոնավարի ամենահաջողված նախագահը»: Որ Ռ.Քոչարյանը Հայաստանի «ամենահաջողվածե նախագահն է` բոլորին է հայտնի եւ  հատուկ ապացուցման կարիք չունի. ապացույցները բազմաթիվ են` Հայաստանում  ձեւավորված քրեա-օլիգարխիկ համակարգը, պետական սեստեմի վերածված կոռուպցիան, նրա պաշտոնավարման օրոք տեղի ունեցած հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը, բազմաթիվ քաղաքական, աղմկահարույց  ու «պատահական» սպանություններ… Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել:

Հետո արդեն հայտարարության հեղինակները թվարկում ու մատնանշում են երկրի այսօրվա աղետալի վիճակը, որը, ըստ իրենց, շտկել կարող է միայն Քոչարյանը, կարծես նաեւ նա չէ այդ վիճակի պատասխանատուն: Ըստ Ազգային նոր պահպանողական շարժման նկարագրած վիճակի, երկիրն այսօր դատարկվում է, մտավորականությունը վերածվել է խեղկատակի, երիտասարդությունը` իներտ զանգվածի, մոլեգնում է բեսպրիդելն ու ամենաթողությունը, մի քանի անկիրթ ու անուսում «քուչիե տղա ղեկավարում է 3 միլիոն ժողովրդի: Հայտարարության հեղինակները մոռանում են, որ եթե մտավորականությունը վերածվել է խեղկատակի, ապա առաջին հերթին գիրք ու արվեստ չսիրող Քոչարյանի շնորհիվ, ով ժամանակին քամահրական տոնով մտավորականներին անվանում էր «նվնվանե ժողովուրդ: Եթե երիտասարդությունը իներտացել է, ապա նորից դա քոչարյանական ժամանակաշրջանի «նվաճում» է: Քոչարյանական շրջանի բեսպրիդելն ու ամենաթողությունը ուներ այլ դրսեւորումներ, իսկ «քուչիե  անկիրթ ու անուսում տղեքի մասին խոսելն էլ ամոթ է. դրանք Քոչարյանից ժառանգություն մնացածներն են:

Հատկանշական է հայտարարության վերջում ստորագրած անձի` Էդգար Հելհելյանի, գտնվելու վայրը: Այո, ճիշտ եք, Մոսկվա:

Այս հայտարարությամբ, ըստ ամենայնի, փորձ է կատարվում շոշափել հասարակության տրամադրությունները Քոչարյանի հնարավոր վերադարձի ու պահանջարկի վերաբերյալ: Քոչարյանական շրջանակները առաջիկա ամիսներին թերեւս կլծվեն նման հայտարարություններ պատճենահանելու գործին` օգտագործելով քաղաքական մանր-մունր ու կասկածելի այլ միավորների:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий