Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

воскресенье, 23 октября 2011 г.

Մեզանում խնդիրները չեն լուծվում ու տեւական են


Իշխանություն-հասարակություն պառակտումն Հայաստանում հասել է մի հանգուցային սահմանի: Հասարակական ու քաղաքական խնդիրների մի այնպիսի թնջուկ է կուտակվել հանրապետությունում, որ դժգոհության ու բողոքի ալիքը գնալով լայն ծավալներ է ընդունում. բանակում օրումեջ կատարվող սպանություններ ու ինքնասպանություններ, սպանվածների ծնողների ու քաղաքացիական խմբերի ամենշաբաթյա բողոքի ակցիաներ, այդ խնդիրների ու ակցիաների նկատմամբ բանակի ղեկավարության ու «պատասխանատու» լրատվամիջոցների լղոզված ու անպատասխանատու արձագանք:

Բնապահպանական բազում խնդիրներ ու մարտահրավերներ, բնապահպանական կազմակերպությունների ահազանգեր այդ խնդիրների վտանգների մասին եւ կառավարության ու բնապահպանության նախարարության` «գլխների տակ փափուկ բարձ» դնելու քաղաքականություն:

Սոցիալական վիճակի ու ապրելակերպի լայնորեն տեսանելի անկում, ամենօրյա օգտագործվող սննդամթերքի գների աճ եւ կառավարության «լայն հասկացողությունե մարդկանց վիճակի նկատմամբ` 2000-3000 դրամով թոշակների ու նպաստների բարձրացման տեսքով:

Հարկային, մաքսային ճնշումներ մանր ու միջին գործարարությամբ զբաղվողների նկատմամբ, փողոցային առեւտրականներին աշխատանքի ու հացի փող աշխատելու հնարավորության սահմանափակում, ու դրանց նկատմամբ համապատասխան մարմինների անհամապատասխան արձագանք:

Այս ամենը մի մասն է այն հասարակական խնդիրների, որոնք այսօր կուտակվել են երկրում: Եթե այդ խնդիրների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքն ու առաջարկվող լուծման ուղիները համարժեք լինեին դրանց իրական բովանդակությանը, եթե այդ խնդիրներից դժգոհողները զգային, որ համապատասխան պետական կառույցները ինչ-որ խելքին մոտ քայլեր են ձեռնարկում այդ խնդիրների լուծման ուղղությամբ, ապա վիճակը կլիներ նորմալ. բոլոր երկրներում էլ կան խնդիրներ ու դրանցից դժգոհ մարդիկ, իշխանություններ, որոնք ընդառաջ են գնում այդ մարդկանց, լուծում կամ համարժեք քայլեր անում ինչ-որ կերպ լուծելու դրանք: Արդյունքում` խնդիրները արագ կամ համեմատաբար արագ հարթվում են:

Մեզանում այդպես չէ, մեզանում խնդիրները չեն լուծվում ու տեւական են: Դրանք միշտ շարունակվում են`ժամանակի ընթացքում ստանալով այլ կերպարանք ու ձեւակերպում: Այդպես է եւ բանակի հետ կապված, եւ բնապահպանական խնդիրների առումով, եւ սոցիալական հարցերում: Էլ չասած քաղաքական ու իրավական բազմաբնույթ խնդիրների մասին, որոնք ինչպես եղել, այդպես էլ մնում են Հայաստանի բոլոր պրոբլեմների աղբյուրը: Իսկ դրանց լուծումները ներկա վարչակազմի օրոք` տեսանելի չեն:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий