Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

понедельник, 3 октября 2011 г.

Կոնգրեսը գոնե ինչ-որ բան առաջարկում է, իսկ երրորդ ուժականները`միայն խոսում են


Ազատության հրապարակում շարունակվող շուրջօրյա հանրահավաքին զուգընթաց, Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է քաղաքացիական, համաժողովրդական ֆորում, որը նպատակ ունի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնակից դարձնել երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող հարցերի քննարկմանն ու մշակմանը: Այս գաղափարը Կոնգրեսն առաջ էր քաշել դեռ ամիսներ առաջ` հանրահավաքներից մեկում: Այդ ժամանակ դա շոշափելի ձեւ ու բովանդակություն, ինչպես նաեւ կիրառություն չստացավ, քանի որ հանրահավաքները տեղի էին ունենում մեծ պարբերականությամբ եւ տեխնիկապես հնարավոր չէր իրականություն դարձնել համաժողովի (ֆորումի) գաղափարը: Իսկ շուրջօրյա հանրահավաքներն հնարավորություն են տալիս կյանքի կոչել դա, ինչը նշանակում է ուղղակի, ներքեւից ժողովրդավարության ներդրում եւ քաղաքացիական գործոնի մեծացում:

Ազատության հրապարակում ակցիայի մասնակիցների ու վրանների թիվն օրեցօր ավելանում է: Հանրապետությունում այս օրերին ստեղծվող վիճակը նմանվում է 2008-ի փետրվարյան վերջին տասնօրյակի իրավիճակին, երբ երկրում փաստացի հաստատվել էր երկիշխանություն: Ֆորմալ առումով այդ երկիշխանությունն արդեն ձգվում է երեք տարուց ավելի, քանի որ եթե երկրի պաշտոնական կառավարումը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի իշխանության կողմից, ապա հասարակական կառավարումն իրականացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրեսը: Բացի այդ, անցած երեք տարիների ընթացքում Հայաստանի ներքաղաքական օրակարգը գերազանցապես ձեւավորում է Կոնգրեսը:

Կոնգրեսի ներկայացուցիչները, ինչպես 2008-ին, այսօր էլ երկրում իրավիճակի փոփոխության համար համագործակցության կոչ են անում քաղաքական մյուս ուժերին` անկախ քաղաքական հայացքներից ու գաղափարախոսությունից: Հատկանշական է, որ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանն իր ելույթում խոսելով Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին, ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, ովքեր ավանդաբար ընկալվում են որպես քոչարյանական ուժեր, սահմանազատեց վերջինիցս, այդպիսով ինչ-որ դրական նոտաներ հաղորդելով այդ կուսակցությունների նկատմամբ իր վերաբերմունքին: Կոնգրեսի համագործակցության կոչը ուղղված է ինչպես քիչ թե շատ ազդեցիկ այս կուսակցություններին, այնպես էլ մյուս` իրենց ընդդիմադիր համարող ուժերին: Խոսքն, այսպես ասած, երրորդ ուժի ջատագով կուսակցությունների ու հասարակական շրջանակների մասին է:

Ինչպես եւ սպասելի էր, այդ երրորդ ուժականներն առայժմ այնքան էլ պատրաստակամորեն չեն արձագանքում Կոնգրեսի կոչին: Ավելին, օրինակ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը մինչեւ իսկ հայտարարում է, որ այսօր արտահերթ ընտրությունները Հայաստանին պետք չեն, եւ դրանից կշահի միայն Հանրապետականը, մասամբ նաեւ Կոնգրեսը: Հասկանալի է երրորդ ուժականների խանդը Կոնգրեսի հանդեպ. դա ունի հին պատմություն: Զարմանալին միայն այն է, թե քաղաքական փոփոխություններ ցանկացող ուժերը ինչու՞ են իրենցից «վանում» այդ փոփոխությունների իրական հնարավորությունը, որն առաջարկում է Կոնգրեսը: ՀԱԿ-ը գոնե առաջարկում է փոփոխությունների կոնկրետ ծրագիր ու ճանապարհ, իսկ այդ ուժերը միայն խոսում են այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին, իսկ գործնական որեւէ քայլ այդպես էլ չեն անում:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий