Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 23 сентября 2011 г.

Բանդիտական Հայաստան


Ըստ որոշ տեղեկությունների,  չի բացառվում, որ մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցախմբի անդամները բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ են: Մասնավորապես, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, հանցախմբի կազմում են ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին կամ եղբորորդին,  դատավոր Տիգրան Սահակյանի որդին, նախարարներից մեկի որդին: Դեպքից հետո ՀՔԾ-ից ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այս տեղեկությունը, նշելով, թե  դեռ ոչինչ պարզ չէ եւ այդ մասին առայժմ չեն կարող որեւէ պաշտոնական տեղեկատվություն տրամադրել:

Թեեւ ՀՔԾ-ի այս պատասխանում ուղղակիորեն չի հաստատվում փաստը, որ այդ պաշտոնյաների հարազատները կապ ունեն հանցախմբի հետ, այնուամենայնիվ, այն բավականին խոսուն է ու շատ բան է ասում: Իսկ ասում է այն, որ տարածված տեղեկություններում ճշմարտություն կամ ճշմարտության հատիկ կա, այլապես Հատուկ քննչական ծառայությունը անմիջապես կհերքեր դա: Ամենայն հավանականությամբ, առայժմ չի հերքում կամ հաստատում` սպասելով, թե վերեւներում ինչ որոշում կընդունեն, ինչ բացատրություն կամ հեքիաթային սյուժե կհորինեն:

Այն, որ մեր պաշտոնյաների «հաբռգածե զավակներն իրենց պահվածքով ամեն չափ ու սահման անցել  են, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Այն, որ նրանցից ամեն ինչ սպասելի է, անգամ հանցավոր կամ բանդիտական խմբի անդամ լինելը, եւս խիստ հարիր է նրանց ստացած դաստիարակությանն ու մտածողությանը. ի՞նչ են տեսել իրենց «օրինապահե ու «համեստե ապրելակերպ ունեցող հայրերից, որ ինչ սովորեն: Կոնկրետ դեպքի ու մատնանշված պաշտոնյաների հարազատների առումով այստեղ մեր կողմից  անմեղության կանխավարկածի խախտման խնդիր չկա, քանի որ երեւույթը խիստ ընդհանրական է մեր իրականության համար: Այդ ենթադրյալ պաշտոնյաների ու նրանց հարազատների փոխարեն կարող են լինել նրանց թափն ու կարգավիճակն ունեցող այլ մեծամեծների զավակներ:

Ավելացնենք, որ այս միջադեպը, ըստ լուրերի, կապ ունի հանցավոր խմբի գործունեության բացահայտման հետ, որը վերջին շրջանում Հայաստանի պաշտոնատար անձանց տների վրա ավազակային հարձակումներ էր իրականացնում: Միգուցե դա յուրօրինակ ռուբինհուդի՞զմ է, կամ ներքին «ռազբորկաներըե այդկերպ լուծելու սիցիլիական եղանա՞կ: Կամ էլ, ինչպես մի ֆիլմում է (վերնագիրը չեմ հիշում), որտեղ, ըստ սյուժեի, բարձրաստիճան պաշտոնյաների բարդույթավորված զավակները` հայրերի այլասերվածության դեմ իրենց բողոքն արտահայտում ու այդկերպ իրենց վրեժն լուծում  էին հանցավոր գործողություններ ծավալելով: Չնայած, դժվար թե այս վերջինը լինի, քանի որ որտեղից մեր «ոսկե երիտասարդությանըե անարդարությունների ու այլասերվածության դեմ «պայքարիե նման վեհ գաղափարներ:

Ամենաիրականն այն է, որ տեղի ունեցածը իշխանական վերնախավում արմատավորված բանդիտական Հայաստանի մի դրվագն է:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий