Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 9 сентября 2011 г.

Սեփական կարծիքն արտահայտելու դեմ արշավը շարունակվում է


Լրատվամիջոցների ու լրագրողների դեմ իշխանությունների եւ իշխանության սպասարկուների կողմից սանձազերծված դատական հայցերն արդեն անցնում են չափն ու սահմանը` նմանվելով իսկական աբսուրդի թատրոնի:

Հերթական զավեշտը «Հրապարակ» օրաթերթի դեմ սկսված դատական գործն է: Այստեղ զավեշտալին ոչ միայն այն է, որ օրաթերթը հարկադիր կատարողի այցելությունից է միայն տեղեկացել ինչ-որ դատական գործի մեջ ներքաշվելու մասին, այլեւ այն, որ արգելվել է «Հրապարակինե այդ գործով որեւէ մեկնաբանություն ու տեղեկատվություն հրապարակել` մինչեւ գործով վերջնական վճիռ կայացնելը: Այս վերջինն արդեն աբսուրդների աբսուրդն է, չտեսնված ու չլսված բան: Ինչու՞, ո՞ր օրենքով… այս հարցերին պատասխան չկա ու չի էլ կարելի ինչ-որ հոդաբաշխ բացատրություն գտնել: Այսինքն`քիչ է, որ լրատվամիջոցին ներքաշում են դատական քաշքշուկների մեջ, ինչը կարող է ավարտվել մեծ չափի գումարներ կորզելով, այլեւ նրան զրկում են խոսքի ազատությունից:

Լրատվամիջոցների նկատմամբ իշխանական մարմինների կողմից իրականացվող տարատեսակ ճնշումներ միշտ էլ եղել են, բայց խաչակրաց արշավանք սկսվեց Ռոբերտ Քոչարյանի հայտնի ձեռնարկներից հետո, երբ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն դատի տվեց մի քանի լրատվամիջոցների եւ տուգանքի տեսքով նրանցից «յուրացրեցե բավականին մեծ գումարներ: Միտումն ու ենթատեքստը պարզ էր. վախեցնել լրագրողներին ու ֆինանսապես խեղճացնել լրատվամիջոցներին:

«Ընդդեմ լրատվամիջոցների» օպերացիան շարունակեցին մի քանի օլիգարխներ` տարբեր թերթերի, հիմնականում ընդդիմադիր կամ անկախ, դատի տալով իբր իրենց արժանապատվությունը ոտնահարելու, զրպարտելու կամ վիրավորելու համար: Բնականաբար Հայաստանի «անկախե դատարանները գրեթե բոլոր դեպքերում վճիռներ կայացրեցին հօգուտ ամենազոր օլիգարխների:

Եւ այսպես լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, կազմակերպություններին ու անհատներին դատի տալը դարձավ մոդա: Դրան լծվեցին նաեւ մեծ ու փոքր այլ իշխանիկներ, այս կամ այն իշխանավորին սպասարկողներ: Գրեթե բոլոր դեպքերում էլ բովանդակային առումով այդ գործերի կոնֆլիկտն ու առարկան նույնն է. հայցվորները փորձում են լրատվամիջոցներում արտահայտված դատողությունները, կարծիքները, մեկնաբանությունները ներկայացնել որպես փաստեր ու հաշիվ պահանջել իրենց վիրավորելու ու զրպարտելու համար:

Այս շարքից է սեպտեմբերի 9-ին Գյումրու ընդհանուր իրավասության դատարանում սկսված «Մինաս Ավետիսյանե հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանի հայցն ընդդեմ «Ասպարեզե ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի: Նույն մոտիվացիան, իշխանական կոնկրետ կենտրոնից եկող նույն հրահանգները, դրդապատճառներն ու սցենարը…

…Սակայն հարկ է նկատել, որ հաճախ ոչ բոլոր սցենարներն են իրականություն դառնում:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий