Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

вторник, 6 сентября 2011 г.

Սերժ Սարգսյանը ժողովրդին մրից հանում, մրջուրն է քցում

Գործարարները տեղ չպետք է ունենան խորհրդարանում: Այս արտահայտությունը վերջին շրջանում առավել հաճախակի է հնչում Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում: Ընդ որում, հատկանշական է, որ դա հնչեցնում են ոչ միայն ընդդիմության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այլեւ իշխանությունները:

Հայ ազգային կոնգրեսը հաշվել է, որ այսօր խորհրդարանում 70-ից ավելի պատգամավոր զբաղվում է բիզնեսով, ինչը օրենքի խախտում է: Դաշնակցությունը էլ ավելի առաջ է գնում ու հայտարարում 100-ից ավելի բիզնեսմեն պատգամավորի մասին (ըստ ՀՅԴ-ի` Ազգային Ժողովի 80 տոկոսը զբաղվում է գործարարությամբ): Այս վերջին դեպքում ուղղակի հետաքրքիր է, թե «հին ընկերներըե ինչու՞ են միայն հիմա բարձրաձայնում այս մասին. կոալիցիայի մեջ գտնվելու ժամանակ չգիտեի՞ն, թե ինչով են զբաղվում իրենց կոալիցիոն գործընկերները: Երեւի «հին ընկերները չեն դավաճանումե կարգախոսը վերաբերում է միայն կուշտ ու փափուկ կյանքի պահերին…

Դժվար չէ պատկերացնել, թե գործարար պատգամավորները ինչ որակի օրենսդրական գործունեություն կարող են ծավալել Ազգային Ժողովում: Մենք դրա փորձն ունենք, իսկ հետեւանքները բազմաթիվ անգամներ զգացել ենք մեր մաշկի վրա: Խոսքը ոչ միայն վերաբերում է այդ մարդկանց ինտելեկտուալ եւ ընդհանրապես կրթական մակարդակին (ավելի ճիշտ կլիներ խոսել կրթական անմակարդակության մասին, ինչով հայտնի են մեր պատգամավորներից շատերը), այլեւ այն սուբյեկտիվ մոտեցմանը, որ նրանք կարող են դրսեւորել հատկապես տնտեսական բնույթի օրինագծերի հանդեպ: Ցանկացած գործարար պատգամավոր այդ օրինագծերը փորձում է հարմարեցնել իր բիզնեսի շահերին, եւ քանի որ այդ պատգամավորները ոչ թե սովորական գործարար են, այլ խոշոր օլիգարխ-գործարարներ, ապա պարզ է դառնում, թե ինչու են ամեն քայլափոխի պետական մակարդակով ոտնահարվում փոքր ու միջին բիզնեսի շահերը:

Հատկանշական է, որ գործարար պատգամավորներ ունենալու անթույլատրելիության մասին այսօր խոսում են նաեւ իշխանության ներկայացուցիչները` նշելով, թե հնարավորինս նրանք պետք է քիչ լինեն հաջորդ խորհրդարանում: Այսինքն` նրանք գտնում են, որ ժամանակին սխալ է եղել, երբ այդ մարդիկ բոլ-բոլ մուտք են գործել Ազգային Ժողով: Այսպես այսօր են ասում, այնինչ ժամանակին բոլորովին ուրիշ երգ էին երգում: Այդ ժամանակը 2007 թվականն էր, երբ տեղի ունեցան խորհրդարանական հերթական ընտրությունները: Հիշենք, որ 2007-ին բացահայտ հաղթանակ տարավ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն (Անդրանիկ Մարգարյանն արդեն մահացել էր…):

Վերջին մի քանի տարիների քաղաքական կյանքի կառուցվածքն ու մեխանիզմը ձեւավորվեց հենց այդ ընտրությունների արդյունքում: Ոսկերչական ճշգրտությամբ բեմականացված այդ ընտրություններում քաղաքական գաղափարախոսությունն ու քաղաքական գործչի կերպարը վերջնական պարտություն կրեցին քրեաօլիգարխիկ եւ «գործարարե տարրերից: Հենց վերջիններս մեծամասնական ընտրակարգով ու կուսակցական ցուցակներով մուտք գործեցին խորհրդարան: Եւ այդ ժամանակ իշխող վերնախավը (նույն այսօրվա հանրապետականները իրենց գալուստ-մալուստներով) այդ երեւույթը խիստ բնական համարեց` հայտարարելով, թե հրապարակային քաղաքական գործիչների ժամանակն անցել է, եւ ժողովուրդն այլեւս վստահում ու իր ապագան կապում է գործարարների հետ: Ահա այդ ժամանակ էլ ավարտին հասավ Քոչարյանի ձեռամբ սկսված ու Սերժ Սարգսյանի կողմից շարունակված քրեաօլիգարխիկ համակարգի վերջնական ձեւավորումը:

Այսօր արդեն Սերժ Սարգսյանը փորձում է, ինչպես երեւում է, փոխել իր քաղաքական հենարանը`խոշոր գործարարների փոխարեն առաջ մղելով բազեական տիպի երիտասարդ կարիերիստների: Մի խումբ գործարարներ, ովքեր գերադասել են առայժմ անանուն մնալ, սեպտեմբերի 5-ին «Ա1+ե-ի միջոցով փակ նամակ են հղել Սերժ Սարգսյանին (http://www.a1plus.am/am/politics/2011/09/05/wikileaks), ուր իրենց ափսոսանքն են հայտնել, որ ժամանակին սատարել են նրան…

Նման հեռանկարը ժողովրդի ու երկրի համար այլ բան չի նշանակում, քան մրից ելնել`մրջուրն ընկնել:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий