Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 16 сентября 2011 г.

Ում համար` ներդաշնակություն, ում համար` հացի կարոտություն


Սերժ Սարգսյանը օգոստոսի 15-ին հանդիպելով սոցիալ-տնտեսական ոլորտի ու տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ, խոսել է անկախության, հայոց պետության զարգացման, տնտեսության, բանակի ու էլի լավ-լավ բաների մասին: Հասկանալի է, որ անկախության տոնական միջոցառումների օրեր են եւ որպես հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ` Սերժ Սարգսյանը պետք է ինչ-որ բան ասի այդ կապակցությամբ: Սակայն պետք չէ շահարկելով անկախության գաղափարը` կեղծիքների շարան բաց թողնել: Իրականության գունազարդումն էլ չափ ու սահման ունի:

Սերժ Սարգսյանի խոսքից այն տպավորությունն ես ստանում, որ ապրում ես շատ օրինակելի, մարդու իրավունքներն հարգող, սոցիալական խնդիրների լուծմանը հետամուտ, ժողովրդավար, ապահով բանակ ունեցող պետության մեջ: «Բոլոր առկա հիմնախնդիրներով հանդերձ, մենք առաջ ենք գնում: Մեր պետության ու հասարակության առաջընթացը համակողմանի է: Այո, երբեմն մենք տեսնում ենք անհամապատասխանություն տարբեր ոլորտների զարգացման մակարդակների միջեւ: Մենք ընտրել ենք կայուն վերելքի ճանապարհը, եւ բոլոր ուղղություններով տարվող ակտիվ աշխատանքով է, որ մեր երկիրը դնելու ենք ներդաշնակ զարգացման անշրջելի ուղու վրա: …Մենք կարողացանք ստեղծել տնտեսություն, որ կերակրում ու սպառազինում է իր զինվորին, ապահովում իր ուսուցչի արժանապատիվ կենցաղըե,-ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Դատեք ինքներդ, թե այս ասածներից ո՞ր մեկն է համապատասխանում իրականությանը: Մենք առաջ ենք գնում դեպի … ու՞ր. Հայաստանի քաղաքացիների մի զգալի հատվածը, չիմանալով, թե ուր է գնում կամ ուր է տանում իրեն պետությունը` բռնել է արտագաղթի ուղին: Եթե այդ քաղաքացին իմանար, որ մեր երկիրը, ինչպես ասում է Սերժ Սարգսյանը, առաջ է գնում, ապա երբեք չէր լքի Հայաստանը:

Արդյո՞ք մեր պետության ու հասարակության առաջընթացը համակողմանի է, ինչպես կարծում է Սերժ Սարգսյանը: Որտեղ է այդ առաջընթացը ու մանավանդ համակողմանին, որ հասարակ քաղաքացին չի նկատում այդ: Առաջընթաց ասելով Ս. Սարգսյանը թերեւս նկատի ունի իշխանության ու օլիգարխիայի անշեղ զարգացումը, ինչը որեւէ կապ չունի Հայաստանի ու հայ ժողովրդի հետ:

Անզեն աչքով իսկ նկատելի է եւ ամեն օր հայ շարքային քաղաքացին իր մաշկի վրա զգում է, որ երկիրը գրեթե բոլոր ոլորտներում վայրէջք է ապրում, եթե չասենք անդունդն է գլորվում, մինչդեռ Սերժ Սարգսյանը խոսում է կայուն վերելքի, բոլոր ուղղություններով տարվող ակտիվ աշխատանքի, ներդաշնակ զարգացման անշրջելի ուղու մասին: Չտեսանք այդ ներդաշնակությունը, մանավանդ` անշրջելին: Այդ անշրջելին լավն է` հասարակության մեջ առկա անշրջելի անհավասարության իմաստով: Ներդաշնակությունն ու անհավասարությունը հակադիր բաներ են: Ներդաշնակ զարգացող երկրում մեծ թվով հացի կարոտ ու գրոշներ աշխատող մարդիկ չեն լինում: Ներդաշնակ զարգացող երկրում օրավուր աճող դժգոհություններ, ահռելի սոցիալական բեւեռացում, վաղվա օրվա նկատմամբ ջղաձիգ անհանգստություն ու ամեն քայլափոխում ոտնահարվող իրավունքներ չեն լինում:

Եվ վերջում Սերժ Սարգսյանի ելույթի գլուխգործոցի մասին: Ուրեմն, պարզվում է, մենք կարողացանք ստեղծել տնտեսություն, որ կերակրում ու սպառազինում է իր զինվորին, ապահովում իր ուսուցչի արժանապատիվ կենցաղը: Գլխներիս խաբար չկար, որ մեր ուսուցիչներն ապրում են արժանապատիվ կենցաղով, իսկ զինվորները . ..  այս մասին չարժի էլ խոսել: Կերակրելուց ու սպառազինելուց բացի հարկավոր է պահպանել զինվորի կյանքն ու առողջությունը:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий