Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

понедельник, 26 сентября 2011 г.

Ռուսաստանի իշխանական փոխատեղությունն ու Հայաստանը


Ռուսաստանյան վերջին երկու-երեք տարիների գլխավոր ներքաղաքական ինտրիգը լուծվեց: Այս երկրի հաջորդ նախագահը լինելու է Վլադիմիր Պուտինը: Գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո վերադառնալու է կառավարություն: Այս ամենը պարզ դարձավ Ռուսաստանի իշխող կուսակցության համագումարում:

Ռուսական իշխանական վերնախավի այս սպասելի փոխատեղումը, ըստ երեւույթին, որոշակի հիասթափություն կառաջացնի ինչպես բուն Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ուժերի շրջանում, այնպես էլ արեւմտյան աշխարհում. ինչքան էլ ռուսական պետական քաղաքականությունն ու մտածողությունը խարսխված լինեն ավտորիտար սկզբունքների վրա, այնուամենայնիվ, Մեդվեդեւի կերպարը Արեւմուտքին ներկայանում էր որոշակի դրական լույսի ներքո` որպես ժողովրդավարության ու քաղաքական փափուկ գծի կողմնակից: Սա հույս էր տալիս, որ Ռուսաստանն ի վերջո կարող է փոխվել` «ազատ շնչելուե հնարավորություն տալով նաեւ իր ազդեցության ոլորտում գտնվող երկրներին, այդ թվում` Հայաստանին:

Նման հեռանկարի որոշակի հույսեր գոյություն ունեին, մանավանդ որ, տեւական ժամանակ խոսակցություներ էին գնում Պուտինի ու Մեդվեդեւի միջեւ իշխանության համար պայքար գնալու մասին: Չի բացառվում, որ նման պայքար, իրոք, եղել է, եւ այդ պայքարում «ժողովրդավարե Մեդվեդեւը պարտվեց «ավտորիտարե Պուտինին:
Մեդվեդեւի կիսանախագահական ժամկետի ավարտը (կիսանախագահական, որովհետեւ նա այդպես էլ լիարժեքորեն չընկալվեց որպես Պուտինի ազդեցությունից դուրս գտնվող ինքնուրույն նախագահ), բնականաբար, իր ազդեցությունը կթողնի նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա: Անկախ ամեն ինչից, այդ գործընթացների պատուհաններից ծիկրարկում է Ռոբերտ Քոչարյանի պատկերը, ով ավանդաբար համարվում է պուտինյան շքախմբի ու ոճի գործիչ: Թերեւս սրանով է բացատրվում նաեւ վերջին շրջանի Քոչարյանի ու նրա շրջապատի ակտիվացումը:

Ի՞նչ հույսեր ու ակնկալիքներ կարող է ունենալ Քոչարյանը Պուտինի նախագահությունից, հնարավո՞ր է ինչ-որ կերպ նրա վերադարձը կառավարման բուրգ կամ համանման փոխատեղությունը մեզանում: Հայաստանի այսօրվա ներքաղաքական իրավիճակի համապատկերում այդ երկու տարբերակն էլ դժվար իրականանալի են, թեեւ քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ ոչինչ չի կարելի բացառել:

Ամեն դեպքում, ներքաղաքական գործընթացների բնականոն զարգացման պարագայում գրեթե նվազագույնի են հասնում Քոչարյանի նախագահական հավակնությունները. նախ կա քաղաքական լուրջ դիմադրություն` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, հետո էլ` ժողովրդի հիշողության մեջ դեռ թարմ են Մարտի 1-ի վայրագությունները, որոնք ուղղակիորեն կապվում են Քոչարյանի անվան հետ:

Քոչարյանի համար բարդ կլինի նաեւ վերադարձը վարչապետի կամ այլ պաշտոնի տեսքով: Դա ամենից առաջ ձեռնտու չէ հենց Սերժ Սարգսյանին, քանզի, վերջինս լավ իմանալով Քոչարյանին, քաջ գիտակցում է վարչապետ Քոչարյանի կողմից իրեն ու իրեն պաշտոնին սպառնացող լուրջ վտանգները:

Այս հարցերը պատասխանները պարզ կլինեն առաջիկա երկու-երեք ամիսներին, երբ Հայաստանը թեւակոխի բուն նախընտրական շրջան:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий