Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 16 декабря 2011 г.

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ» ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ


Վերջին մեկ տարում աշխարհի քաղաքական կառուցվածքում ու հասարակական մտածողության մեջ էական տեղաշարժեր են տեղի ունենում: Այդ տեղաշարժերն ուղղված են ավտորիտար ու բռնապետական տարրեր պարունակող, մարդու իրավունքները ոտնահարող, քարացած, ստի ու կեղծիքի վրա հիմնված ռեժիմների դեմ: Մեկ տարի առաջ որեւէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ «հետադիմության ու պահպանողականության» պատվար հանդիսացող արաբական աշխարհում հնարավոր են հեղափոխական պոռթկումներ: Մեկ-երկու ամիս առաջ դժվար էր անգամ ենթադրել, որ հեղափոխական տրամադրությունները համակելու են ռուս հասարակությանը եւ պուտինյամն թվացյալ ուժեղ իշխանությունը սասանվելու է:

Այսօր այդ ամենը կայացած փաստ ու իրողություն է, անկախ այն բանից, թե արաբական աշխարհում տեղի ունեցած հեղափոխություններն ու ավտորիտար վարչակազմերի տապալումները ինչքանո՞վ դրական ազդեցություն կունենան այդ երկրների պետական կառուցվածքի ու ժողովրդի բարեկեցության վրա, կամ մինչեւ ու՞ր կհասնեն հեղափոխական տրամադրությունները Ռուսաստանում ու ի՞նչ ճակատագիր կունենա Կրեմլի նախկին ու ապագա տերը՝ Վլ.Պուտինը: Այսօր արդեն այդ ՙապագա տիրոջ՚ կարգավիճակի մատնանշումը նախկին համոզչականությունն ուհարյուր տոկոս վստահության արժեքը չունի: Պատահական չէ, որ քաղաքական շատ վերլուծաբաններ Պուտինի համար նախանշում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը:

Ինչ ճակատագիր էլ սպառնա Պուտինին, մի բան ակնհայտ է. Ռուսաստանում ինչ-որ բան տեղից շարժվել է, եւ ռուս հասարակությունն այլեւս չի խուսափում հրապարակայնորեն իր դժգոհությունն արտահայտել «կագեբեյեշնիկ» Պուտինի կառավարումից: Դժվար չէ ենթադրել, որ Ռուսաստանում տեղի ունեցող ցանկացած քաղաքական, տնտեսական ու հասարակական փոփոխություն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու այդ պետության ենթակայության տակ գտնվող երկրների վրա: Սա վերաբերում է առաջին հերթին Հայաստանին, որտեղ, գաղտնիք չէ, առավել ընդգծված է արտահայտված ռուսական ազդեցությունը, իսկ իշխանությունը ամեն ինչով պատճենում է Ռուսաստանի իշխանության կառավարման ձեւերն ու բովանդակությունը, մինչեւ իսկ՝ խորհրդարանում ձեւավորված քաղաքական դասավորությունը. Ռուսատանում  խորհրդարանական մեծամասնություն կազմող ՙՄիասնական Ռուսաստան՚ եւ նրան ենթակա այլ ուժեր, Հայաստանում՝ Հանրապետական կուսակցություն՝ իր մեծ ու փոքր արբանյակներով:

Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում իշխանությունից հասարակական դժգոհությունն ավելի շուտ ու մեծ ծավալներով էր արտահայտվում: Հայ հասարակությունն ավելի վաղ էր իր անհամաձայնությունն հայտնում իշխող Հանրապետական կուսակցությունից, որը որեւէ բանով չի տարբերվում Պուտինի «Միասնական Ռուսաստանից»: Երկուսն էլ նույնատիպ չինովնա-բյուրոկրատական, օլիգարխիայի ու գողական աշխարհի վրա հենված, խորհրդարանում արբանյակ կուսակցություններ ստեղծած քաղաքական միավորներ են:

Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում առաջիկա ամիսները լինելու են ներքաղաքական ակտիվ զարգացումների ու բուռն պայքարի շրջան: Ռուսաստանում ետընտրական ու նախընտրական տրամադրությունները միահյուսվելու են, Հայաստանն ամբողջապես թեւակոխել է նախընտրական գործընթացների փուլ: Երկու երկրներում էլ քաղաքական ինտրիգների պակաս չի զգացվում: Հայաստանում այդ ինտրիգային վիճակը ստեղծվել է ավելի վաղուց, այժմ էլ պահպանվում է ու գնալով առավել ՙինտրիգային՚ է դառնալու: Ինտրիգային վիճակի գլխավոր «ինտրիգը» ՀՀԿ-ԲՀԿ-ՀԱԿ փոխհարաբերություններն են: Այս քաղաքական ուժերից առաջին երկուսը անմիջականորեն կախված են Ռուսաստանի իշխանություններից՝ ինչ-որ չափով լինելով վերջիններիս շահերի արտահայտիչները Հայաստանում: Թե դրանցից ո՞րն է առավելին նախընտրելին պուտինյան իշխանության համար, պայմանավորված է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհարաբերությունների բնույթից ու առաջիկայում նրանց կատարելիք քայլերից:

Հայ ազգային կոնգրեսը չլինելով ընդգծված պրոռուսական ուժ՝ այնուամենայնիվ չի կարող իրեն ամբողջությամ դուրս դնել Ռուսաստանի քաղաքական վերնախավում արձանագրվող իրողություններից ու հաշվի չառնել Ռուսաստանի իշխանության քաղաքականությունը մեր տարածաշրջանում, անկախ այն բանից, թե ով կինի այդ երկրի իշխանության ղեկին: Պատահական չէ, որ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներում պարբերաբար շեշտում է այս իրողությունը ու ժամանակ առ ժամանակ պրոռուսական հայտարարություններ անում:

 Ռուսաստանում  «հեղափոխական» տրամադրությունների հետագա ծավալումը ու դրանց արդյունքում ենթադրվող քաղաքական փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, կլինեն ի նպաստ Կոնգրեսի: Թե Սերժ Սարգսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը համարվում են պուտինյան ազդեցության տակ գտնվող գործիչներ: Երկուսն էլ իրենց դիրքերը ամրացնելու համար շաը բան պարտական են Վլադիմիր Վլադիմիրովիչին: Այսինքն, Պուտինի դիրքերի թուլացումը, առավել եւս «տապալումը», ոչ մի կերպ ձեռնտու չէ վերջինիս հայկական աշակերտների համար:

Համլետ Կիրակոսյան
«Շրջապատ»

Комментариев нет:

Отправить комментарий