Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 30 мая 2012 г.

«Գիշերն անույշ է ու հեշտագին»


Կամ իշխանության թխած գաթան

Ինչու՞ է իշխանության գործելու հավեսը գալիս գիշերային ժամերին, հատկապես, երբ գործը վերաբերում է վիճահարույց, լայն հնչողություն ունեցող, հասարակական հակազդեցություն ենթադրող հարցերին. հայ-թուրքական արձանագրություններ, Մաշտոցի պուրակ, Փակ շուկա: Մի՞թե իշխանությունն իր մտածողությամբ այնքան մանկամիտ ու պրիմիտիվ է, որ մտածում է, եթե գործը գիշերով արվեց, ուրեմն` հասարակությունը ոչ մի բան չի իմանա «թխված գաթայից»: Իհարկե, ոչ: Սա արդեն կլինի ոչ թե իշխանություն, այլ մանկապարտեզ:

Իրականում իշխանությունը մտածում է, որ գիշերով քանդելով ինչ-որ կառույց` անկախ հասարակական հակազդեցությունից, իր նպատակին արդեն կիսով չափ հասած կլինի, իսկ մնացածն արդեն ժամանակի ու տեխնիկայի հարց է, այսինքն` կառույցի քանդված լինելն արդեն կայացած փաստ է:  Ու այն ինչ-որ տեղ անդառնալի է, ինչքան էլ հասարակությունը ոտքի կանգնի, դժգոհի, նախաձեռնություններ կազմի ու բողոքի ակցիաներ կազմակերպի: Ինչքան էլ որոշակի պետական մարմիններ հայտարարություններ անեն, ընդունեն հասարակության բողոքի ու վրդովմունքի արդարացիությունը ու փորձեն «կանգնեցնել» քանդման պրոցեսը, գործն արդեն արված է, ու իրենց գործը «արդարացի էե: Այսպես մտածում է իշխանությունը:

Այսինքն, գիշերային օպերացիաների տրամաբանությունն այն է, որ այդ «քանդման պրոցեսնե արդեն սկսված ու հասած է լինում իր միջնակետ-կիզակետին, ինչը հնարավոր չէր լինի, եթե իշխանության գործելու «հավեսըե գար ցերեկային ժամերին: Այս դեպքում արդեն հասարակության հակազդեցությունը ակնթարթային կլիներ, եւ քանդողները անգամ չէին կարողանա սկսել իրենց գործը: Իսկ գիշերն ուրիշ է. «գիշերն անույշ է ու հեշտագին»:

Իհարկե, իշխանության գիշերային օպերացիաները էլի իրենց մտածողությամբ «մանկապարտեզային» են, բայց իրենց մանկամտության մեջ` շատ խորամանկ ու մառազմատիկ:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий