Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 6 сентября 2012 г.

Ճշմարտության պահը


Սերժ Սարգսյանը Գյումրի կատարած այցելության ժամանակ ի վերջո խոստովանեց, որ Սամվել Բալասանյանը կոնկրետ իր նախընտրած թեկնածուն է, ու կոնկրետ ինքն է ընտրապայքարային ասպարեզ հանել նրան: Այսինքն, ճիշտ էին տեւական ժամանակ մամուլում հրապարակվող այն տեղեկությունները, թե Սամվել Բալասանյանը նախագահական այցելել է Գյումրու քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ու Սերժ Սարգսյանի քավորությունը ընդունելու, այլ կերպ ասած` «դաբրոնե ստանալու հարցով (չնայած նույն Գյումրիում Սերժ Սարգսյանը փորձել է իրենից հեռացնել «յուրայինե «օտարե, «դաբրո», «զապրետ», իր խոսքերով ասած, գողական տերմինները). «Այո’, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո’, դա այդպես է»:

Այն, որ իբր թե Սամվել Բալասանյանը հերքել է Սերժ Սարգսյանի ասածը (համենայն դեպս, այսկերպ ներկայացվեց որոշ լրատվամիջոցներով), բնավ էլ այդպես չէ. Ս. Բալասանյանը ընդամենը հայտարարել է, որ իրեն առաջադրել է ԲՀԿ քաղխորհուրդը: Սա չի հակասում Սերժ Սարգսյանի ասածին: Փաստն ու իրականությունն այն է, որ վերջինս առաջարկել է Բալասանյանի թեկնածությունը, ընդ որում, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ի ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ քննարկելուց ու համաձայնություն գալուց հետո, «Բարգավաճ Հայաստաննե էլ` առաջադրել: Ամեն ինչ լույսի պես պարզ է:

Պարզ է նաեւ այն իմաստով, որ վերջնականապես հօդս է ցնդում ԲՀԿ-ի` ընդիմադիր լինելու ու Սերժ Սարգսյանի հետ նախագահական ընտրություններում իրական պայքար մղելու մասին խոսակցությունները: Այս թեմայով ահավասիկ նաեւ Սերժ Սարգսյանի ուղղակի, հատուկ ենթատեքստեր չպարունակող հայտարարությունը. «Բարգավաճ Հայաստանե կուսակցությունը ՀՀԿ-ին թշնամի կուսակցություն չէ եւ ոչ էլ հակառակորդե:

Ուրեմն, եզրակացություն. եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի համար հակառակորդ, այսինքն` մրցակից կուսակցություն չէ, ուրեմն մնում է մեկ բան. ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի համար յուրային, դաշնակից քաղաքական ուժ է…

Համլետ Կիրակոսյան

«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий