Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

вторник, 25 сентября 2012 г.

Իսկ եթե մի բան չստացվի՞…


Երեւում է, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համապատասխան գրասենյակից հերթական պատվերն է ստացել: Ականավոր սոցիոլոգը  հարցումներ է անցկացրել Հայաստանի բոլոր մարզերի 1650 ընտրողների շրջանում եւ պարզել, որ ընտրողների ընդդիմադիր հատվածի 30.4%-ը ՀՀ նախագահի թեկնածու է տեսնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ուրեմն, իջեցված պատվերի ու հարցման մեխը եղել է հենց այս միտքը. որ հենց Գագիկ Ծառուկյանը ներկայացվի որպես ընդդիմության նախընտրելի թեկնածու: Եթե հաշվի առնենք այն, որ Ադիբեկյանը ավանդականորեն ոչ ջերմ (մեղմ ասած) հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի հետ, նաեւ այն, որ սույն սոցիոլոգը բնավ էլ օբյեկտիվությամբ չի փայլում, հասկանալի է դառնում, թե ի՞նչ կամ ու՞մ պատվերն է նա կատարում: Չնայած այս հարցը ընդհանրապես անտեղի է. էլ ու՞մ պատվերը պետք է կատարի Բաղրամյանի 26-ի սոցիոլոգը:

Համապատասխան գրասենյակն այսօր ամեն ինչ անում է, որ Հայաստանի բոլոր քաղաքական գործընթացները տեղավորի ՀՀԿ-ԲՀԿ ծիրին մեջ: Այս ծրագիրը վաղուց էր սկզբնավորվել, դեռ այն ժամանակվանից, երբ արհեստական առճակատում սկսվեց ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, երբ ԲՀԿ-ն չմտավ կոալիցիայի մեջ ու դարձավ «ընդդիմությունե, ներողություն արտահայտությանս համար` այլընտրանք:

Հարցումների արդյունքների շարունակությունը եւս այս նախագծի տրամաբանության մեջ է. ըստ ադիբեկյանական հարցման, հարցվածների 10.1%-ն ասել է, որ 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու է տեսնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 8.7%-ը` «Ժառանգությունե կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, 4%-ը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Առաջին նախագահից հետո ամենահամեստը դաշնակցականների արդյունքն է. Վահան Հովհաննիսյանին նախագահի թեկնածու է տեսնում հարցվածների 3.4%-ը, իսկ Արմեն Ռուստամյանին` 2.5%-ը: Այսպիսով, եթե գումարենք Ծառուկյանի ու Քոչարյանի (ԲՀԿ-ի հոգեւոր հոր) ստացած թվերը, կստացվի 40.5%: Բավականին տպավորիչ է, չէ՞, եթե համեմատում ենք, ասենք, ընդդիմության փաստացի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի 4%-ի հետ: Եթե հիշում եք, նույն Ադիբեկյանը 2007-ին էլ էր առաջին նախագահին «բաշխումե  նման չնչին թվեր…

ՀՀԿ-ԲՀԿ ծիրին մեջ է նաեւ կիրակի, ինչպես նաեւ սեպտեմբերի 9-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Կիրակի օրը Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր, Տավուշ մարզերի 379 համայնքներում, հատկապես բոլոր խոշորներում, բացառությամբ Եղեգնաձոր քաղաքի, հաղթել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածուներ ուներ նշված մարզերի բոլոր համայնքներում, իսկ կային համայնքներ, որտեղ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն էին պայքարում միմյանց դեմ:

Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում փորձ է կատարվում ձեւավորել երկկուսակցական համակարգ` ի դեմս ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի. տվյալ շրջանում ՀՀԿ-ն որպես իշխանություն, ԲՀԿ-ն` որպես ընդդիմություն: Հետո կարող են տեղերով փոխվել…Սոցիոլոգի բացատրությունը եւս այս ծիրին մեջ է. «Սա բավական նոր խաղ է Հայաստանում: Մինչ օրս մենք աշխարհը տեսել ենք կամ սեւ, կամ սպիտակ: Հիմա փորձում ենք կենտրոնական ռեսուրսը օգտագործել, միգուցե մի բան ստացվիե: Իսկ եթե մի բան չստացվի՞…

Համլետ Կիրակոսյան

«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий