Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 5 октября 2012 г.

Օրինազանցություն հայրենասիրության քողի տա՞կ, թե մտածված անտեղյակությու՞ն

Ես որքան հասկանում եմ, այս քարի շուրջ ֆեյսբուկյան իմ արձագանքները լավ էլ տեղ են հասնում: Դրա համար երկրորդ դեմքով նորից կգրեմ ու գրելու եմ էնքան ժամանակ, մինչև այս հարցը լուծվի, լուծվի ըստ օրենքի: Որքան հասկացա, հիմա բոլորի մոտ «հեռու փեշերիցս» սկզբունքն է: Բոլորն անտեղյակ, բոլորն աշխարհից «բեխաբար». գյուղապետը ոչ էլ գիտեր, որ իր համայնքում իր պատասխանատվության ու վերահսկողության տակ գտնվող տեղական նշանակության պատմա-մշակութային հսկայական համալիրի հուշարձանի կողքին`նույն հարթակի վրա ասֆալտ են փռել, հետո սպասել են ասֆալտը չորանա, հետո պատվանդան են դրել, սպասել են բետոնը չորանա...և դա, հարգելի Սուվարյան, մի օրում չի լինում: Էդպես չիմանալով ու՞ր եք հասնելու: Հավելեմ. Սուվարյանը չի թողնող-չթողնողը: Սուվարյան ջան, Դուք Ձեր ուսերին մեծ բեռ մի դրեք: Ձեր պաշտոնը մի գերագնահատեք: Դուք ընդամենը այդ մասին գրավոր տեղեկացնելու էիք համապատասխան ատյաններ: Էդքան մի բան, այնպես որ Ձեր գրավոր ու բանավոր ու մտովի համաձայնություն-չհամաձայնությունները մի տեսակ վստահություն չներշնչեցին:
Հարգելի «Գուրգեն Մարգարյանի հիշատակին» խաչքար դնող-նախաձեռնող-իրականացնողներ ջան, բա մի օր նախաձեռնեիք լեննականցիներով գնայինք բողոքի ակցիայի Գուրգենի հիշատակին: Թե էն ժամանակ էժան դիվիդենտներ պետք չէի՞ն: Ձեզանից և ոչ մեկին ես Երևանում չեմ տեսել: Էլի գող փիսոյի պես գնացել էիք, «գողտու-գողտու, որ մարդ չտեսնի"»պոմիդոր էիք շպրտել ու հետ էիք էկե՞լ: Էդ ուրիշ բան:

Լավ, ասենք, տեղեկացված չէիք թե խաչքար դնելն ինչքան խաթաբալա գործ է, բա չգիտեիք, որ խաչքար սարքելուց զուտ պատմության համար քարի կողքին, հետնամասում, ինչ-որ սալահարթակի վրա գրում են գոնե տեղադրման ամսաթիվը, էլ չեմ ասում հեղինակի, Ձեր դեպքում` նախաձեռնողների անունները:

Տրամաբանությունը մեկն է. Դուք գիտեիք, որ չի կարելի, դրա համար շուխուռ չհանեցիք: Ու առաջին դասարանցու հաշվարկ էիք արել. որ "պատռի-տրաքի" մի ամսից կտեսնեն, է էդ ժամանակ էլ սուվարյանները պսակները հավաքած կլինեն, մարդիկ կգան ու կզարմանան ու չեն էլ իմանա, ում «յախից բռնեն»: Կկանգնեին փաստի առաջ ու վերջ: Էն էլ...Ձեր անուններով դրած պսակները դեռ չէին հասել թոռոմել, երբ ես արդեն այնտեղ էի... Ու թե անգամ մտքերիդ ծայրով անցնի պոստֆակտում թղթի կտոր բերեք նախարարությունից, միևնույն է, այդ քարն այդտեղ չի մնալու: Գուրգեն Մարգարյանի անունն էլ չշահարկեք:

Լուսինե Առաքելյան

Комментариев нет:

Отправить комментарий