Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 6 октября 2012 г.

«Ճիշտ ժամանակին, բայց սխալ մատուցմամբ»


Շիրակի եւ Լոռու մարզերի բնակիչները ամեն տարի ապրիլի 24-ին այցելում են այս մարզերի սահմանագլխին գտնվող Ջարդի (Հեր-Հերի) ձոր՝ այնտեղ կառուցված «Կամք» հուշակոթողի մոտ խնկարկելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հուշակոթողը կառուցվել ու պաշտոնապես բացվել է 1990 թվականին, հեղինակը գյումրեցի քանդակագործ Ռաշիդ Առաքելյանն է:

Օրերս հուշակոթողի կողքին, դրա պատվանդան-հարթակի վրա տեղադրվել է խաչքար ՝ նվիրված Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին: Խաչքարի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է մի խումբ գյումրեցի երիտասարդների` Հրանտ Աբրահամյանի ղեկավարությամբ և անձնական միջոցներով:

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Կամք» հուշակոթողը համարվում է տեղական նշանակության հուշարձան եւ ունի պահպանական գոտի, որտեղ, ըստ նախագծի ու իրավական ակտերի, չի թույլատրվում այլ հուշարձանների տեղադրում:

«Պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության» պետ Ավետիք Մելիք-Սարգսյանը խնդրի հետ կապված տեղական «Ցայգ» հեռուստաընկերությանն ասել է. «Խաչքարը ճիշտ ժամանակին է շունչ ստացել, սակայն մատուցվել է սխալ: Այն տեղադրվել է անօրինական ձեւով ու ոչ համապատասխան վայրում»:

Հուշահամալիրը գտնվում է Ջաջուռի գյուղապետարանի ենթակայության տակ. «Գյուղապետարանը թույլ չի տվել, որովհետեւ տեղյակ չի եղել: Եթե տեղյակ լիներ, կարող է եւ թույլ չտար»,- ասել է գյուղապետ Սոկրատ Սուվարյանը: Ըստ նրա, տեղադրողները թերեւս մտածել են, որ լավ գործ են անում, ու իրոք լավ գործ է, քանի որ Գուրգեն Մարգարյանի սպանությունը ինչ-որ տեղ ցեղասպանության շարունակությունն է. «Բայց, ամեն դեպքում, կարելի էր գյուղապետարանին տեղյակ պահել»:

Խաչքարի տեղադրման նախաձեռնողները խախտել են գործող օրենքները, չեն ունեցել հողհատկացման իրավունք, համապատասխան նախագիծ. Ա. Մելիք-Սարգսյանն ասում է, որ, ըստ գործող կարգի, նրանք նախագծային փաթեթը պետք է ներկայացնեին գյուղապետին, վերջինս էլ թույլտվության համար պետք է դիմեր մարզպետարան ու մշակույթի նախարարություն: Ա. Մելիք-Սարգսյանը պահանջվող չափորոշիչների մասին կազմել է փաստաթղթեր ու ներկայացրել Ջաջուռի գյուղապետարան: Այժմ խաչքարի՝ համապատասխան վայրում տեղադրվելու հարցերով, զբաղվելու է գյուղապետը:

«Կամք» հուշակոթողի հեղինակ Ռաշիդ Առաքելյանի դուստրն ասում է՝ ինքը հետամուտ է լինելու, որ ապօրինի տեղադրված խաչքարն այդ գոտուց հանվի ու տեղափոխվի այլ վայր. «Առայժմ կսպասեմ գյուղապետի քայլերին, արդյո՞ք ըստ կարգի և ըստ իրեն հանձնարարվածի կգործի ու կգործի՞ արագ»,- նշեց Լուսինե Առաքելյանը:

Комментариев нет:

Отправить комментарий