Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 3 ноября 2012 г.

Գագիկ Ծառուկյանի «մեխը» ու Հովիկ Աբրահամյանի տոկոսները


Ես էլ եմ զգում, որ վերջին շրջանում ինչ-որ շատ եմ գրում ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի, քաղաքական գործընթացներում նրանց դերակատարության, առաջիկա հնարավոր դիրքորոշման եւ քաղաքական կողմնորոշման մասին: Ես ինքս ներքուստ չեմ ուզում չափից դուրս շատ ուշադրություն դարձնել այս կուսակցությանը, եւ սա ոչ թե այն պատճառով, որ չեմ սիրում կամ համակրում ԲՀԿ-ին, այլ նրա համար, որ ինձ համար այս կուսակցությունը այն ուժը չէ, որի դերակատարությունից կարելի է լուրջ ու արմատական փոփոխություններ սպասել Հայաստանում, ինչի ակնկալիքն ունեն շատերը: Եթե, իհարկե, ինչ-որ հրաշք տեղի չունենա:

Բայց անգամ չցանկանալով, ստիպված եմ (եւ ոչ միայն ես) վերստին անդրադառնալ ԲՀԿ-ի թեմային` հասկանալով, որ դա պայմանավորված է ոչ թե իմ ուզել-չուզելով, այլ Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակով եւ այն դերով, որ իրերի բերումով վերապահված է ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին:

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ քաղխորհրդի  համատեղ նիստ, որին մասնակցել է արտերկրից վերադարձած Գագիկ Ծառուկյանը: Նիստի օրակարգի ու քննարկված հարցերի վերաբերյալ պաշտոնական հրապարակում կամ հայտարարություն չի եղել: Նիստից հետո մասնակիցները արագ հեռացել են եւ հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Yerkir.am-ին  հայտնել է, որ նիստի մասին որեւէ բան ո’չ հաստատելու են, ո’չ հերքելու, ո’չ էլ մեկնաբանելու. «Զրո comment: Որեւէ մեկնաբանություն որեւէ մեկը ԲՀԿ-ից քաղխորհրդի նիստի վերաբերյալ չի տալու»:

Այնուհանդերձ, ԶԼՄ-ներում որոշ տեղեկություններ են հայտնվել նիստի մանրամասների մասին: Մասնավորապես ԲՀԿ-ական թեքում ունեցող zհam. am կայքը գրում է, որ նիստին հրավիրված են եղել նաեւ մեծ խումբ պատգամավորներ եւ այն տեւել է մոտ 3 ժամ: Կայքի հավաստի աղբյուրների համաձայն` հանդիպման մեխը եղել է Ծառուկյանի բացման խոսքը, որտեղ նա քաղաքական թիմին կոչ է արել` պատրաստվել կոշտ պայքարի: «Եթե կան մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով չեն ցանկանում մտնել կոշտ քաղաքական պայքարի մեջ, հոգեբանորեն պատրաստ չեն երկրում էական փոփոխություններ իրականացնել, թող այս պահին դրա մասին հայտարարեն, մենք նրանց կփորձենք ըմբռնումով մոտենալե-ասել է Ծառուկյանը: Ըստ կայքի, հանդիպման ընթացքը սպասվածից ավելի սուր է եղել: Ելույթ ունեցողներն առաջարկել են օր առաջ սկսել բանակցություններ ընդդիմադիր ուժերի հետ, մոբիլիզացնել ողջ ժողովրդին: «Մենք տեղերում այլեւս չենք կարողանում զսպել դժգոհությունները: Ժողովրդի համբերությունը սպառվել է»,- հայտարարել են տեղական կառույցների ղեկավարները:

Իսկ ահա կոնգրեսական  կողմնորոշում ունեցող ilur.am-ին հաջողվել է պարզել, որ Գագիկ Ծառուկյանը տրամադրված է եղել խիստ մարտական, ասել է` «սա զուտ ընտրություններ չեն, երկիրը աչքիդ առաջ  կործանվում էե: Ասել է, որ ինքը, իրոք, Սերժ Սարգսյանի հետ ունեցել է հանդիպումներ, բայց նրանք լրիվ այլ բովանդակության են, եւ կապ չունեն այն ամենի հետ, ինչը գրվում է մամուլում: Ըստ կայքի, ՙխորհրդակցության մասնակիցներից մեկի հարցին, թե ժամանակը  չէ՞ արդյոք հանդիպել նաեւ առաջին նախագահի հետ, Ծառուկյանը պատասխանել է․«Մի շտապեք, կգա ճիշտ ժամանակը, մենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կհանդիպենք: Ես ոչ մի խնդիր չունեմ»:

Իհարկե, դժվար է ասել, թե, իրո՞ք, նիստում եղել է այն, ինչ գրել են հիշյալ կայքերը: Կարելի է միայն ենթադրել, որ համանման բաներ ասվել են, եւ կոնկրետ zհam.am կայքի «հավաստի աղբյուրներըե` այսինքն, ԲՀԿ-ական շրջանակները, հաղորդել են այն, ինչ ԲՀԿ-ն ու Ծառուկյանը կուզենային, որ լսեին քաղաքական դաշտն ու հանրությունը:

Հատկանշական է, որ նույն օրը «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույց է տվել ՀՀԿ պարագլուխներից մեկը` ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ուղղակի առնչություն ունի նաեւ ԲՀԿ-ի հետ` որպես Ծառուկյանի խնամի (ինչպես գիտենք, այս վերջին հանգամանքը շատ կարեւոր քաղաքական կատեգորիա է Հայաստանում):

Մի կողմ թողնենք Հովիկ Աբրահամյանի այն «պայծառացումներըե, թե այսօրվա քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանը չունի որեւէ լուրջ մրցակից, ով առաջիկա նախագահական ընտրություններում մրցապայքարի կմտնի գործող նախագահի հետ: Մտքի նման «փայլատակումներիե ՀՀԿ-ական գործիչների մոտ շատ հաճախ կարելի է հանդիպել, իսկ մեծն «քաղաքագետե Աբրահամյան Հովիկը, ում կարծիքով, քաղաքականությամբ զբաղվելու համար առանձնակի գիտելիքներ պետք չեն, հայտնի է ոչ միայն որպես «մտքի» խորախորհուրդ տիտան, այլեւ խորամանկությունն ու ինտրիգները որպես առաջնային  գործելակերպ դարձրած ճարպիկ խաղացող:

Եւ ահա հենց այս խաղացողի դիրքերից էլ նա անդրադարձել է նաեւ ԲՀԿ-ի հարցին, մասնավորապես նրան, թե արդյոք ուժի մե՞ջ է նախկին կոալիցիայի երեք ուժերի` 2011-ին ստորագրած հուշագիրը, ինչը ենթադրում է, որ ԲՀԿ-ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Իմ ցանկությունն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նաեւ սատարի Սերժ Սարգսյանին, քանի որ մենք եղել ենք նաեւ կոալիցիոն գործընկեր նախկինում: Մայիսի 6-ի պառլամենտական ընտրություններից հետո ԲՀԿ-ն ցանկություն չունեցավ, որպեսզի մեզ հետ կոալիցիա կազմի: Իմ ցանկությունն է, որ իրենք սատարեն Սերժ Սարգսյանին, միասին գնանք ընտրությունների, ունենանք նախագահ, որը ընտրվի մեծ տոկոսներով»:

Հովիկ Աբրահամյան-խաղացողի համար «տոկոսները» մեծ նշանակություն ունեն. դա շատ կարեւոր խաղաթուղթ է նրա համար: Կարեւոր խաղաթուղթ է նաեւ այն, որ եթե իր խնամի Գագիկ Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանին, ապա դա կհամարի իր ներդրած ջանքերի արդյունքը, ինչը ուղղակիորեն կազդի սեփական տոկոսների ավելացման վրա: Կարծում եմ, հասկացաք, թե խոսքը ինչ տոկոսների մասին է:

Համլետ Կիրակոսյան

«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий