Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

воскресенье, 4 марта 2012 г.

Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱԿԱՆՋՆԵՐԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ


Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն իր բնույթով ուրվագծային-էսքիզային էր, ուր նա կարճ ակնարկներով անդրադարձավ վերջին շրջանի հասարակական-քաղաքական մի քանի իրողությունների:


Բացի Կոնգրեսի համամասնական ցուցակը կազմելու համատեքստում՝ «դասական ուղղագրությանը» վերադառնալու փոխաբերական նկատառումից, ինչը ինքնին իր մեջ ինտրիգային տարր պարունակում է եւ ինչ-որ տեղ նշանակում է հին գվարդիականների հետ ընտրությանը գնալու մեսիջ, առաջին նախագահի դիտարկումներից հետաքրքիր էր նաեւ նրա գնահատականը ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանի անդամագրության փաստին: Հետաքրքիր է է, որ նրա գնահատականը խստորեն տարբերվում է ընդդիմադիր -կոնգրեսական եւ վերլուծական որոշ շրջանակների գնահատականներից, որոնք դրա ետեւում տեսնում են Ռոբերտ Քոչարյանին ու նրա հնարավոր վերադարձը:

Լ. Տեր-Պետրոսյանը  Օսկանյանի անդամագրումը համարում է կոնկրետ հաշվարկների վրա կառուցված ու երկուստեք շահերից բխող քայլ. ՙՔաղաքական հավակնություններ ունեցող Օսկանյանին, բնականաբար, աջակից հենարան էր պետք, իսկ սոլիդ կուսակցության իմիջ ձեռքբերելու ձգտող Բարգավաճին՝ միջազգային դիվանագիտական շրջանակներում վերջինիս վայելած հեղինակությունը՚։ Սա Օսկանյանի բարգավաճացման Տեր-Պետրոսյանական բացատրությունն է: Այսինքն՝ նա այդ անդամագրման ու Քոչարյանի միջեւ որեւէ կապ չի տեսնում կամ չի ուզում տեսնել. ՙՉգիտես ինչու, սակայն, այս պարզ բացատրությունը մի կողմ թողած, դավադրության տեսության կողմնակիցները տվյալ քաղաքական գործարքի եւ ընդհանրապես Բարգավաճ Հայաստանի հետ կապված ցանկացած անցուդարձի ետեւում փորձում են տեսնել Ռոբերտ Քոչարյանի ականջները։ Դրանով նրանք, մի կողմից ժխտելով Օսկանյանի եւ Ծառուկյանի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունը, նրանց հատկացնում են խրտվիլակի դերակատարություն, մյուս կողմից, Քոչարյանի ուրվականով սարսափեցնելով ժողովրդին, նպաստում են Սերժ Սարգսյանի բռնապետության ամրապնդմանը՚։ 

Ամեն ինչում ՙդավադրություն՚ տեսնելու արմատներն Հայաստանում շատ խորն են, հատկապես ռուսական կողմնորոշում ու հակումներ եւ պահպանողական մտածողություն ունեցողների շրջանում: Քոչարյանի անվան հետ կապված ՙդավադրության՚ մասին ակնարկները հնչել են նաեւ այդ շրջանակներից, որոնք ավանդաբար Հանրապետական ու այլ կուսակցությունների հին գվարդիականներից են: Սակայն, ինչպես նշվեց, նման տեսություն առաջ քաշողներ կան նաեւ Կոնգրեսում, որոնք պայքարելով Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, առավել մտահոգված են նաեւ Քոչարյանի հնարավոր վերադարձով:

Ինչպես պարզվում է, ԲՀԿ-Օսկանյան-Քոչարյան թեման Լ.Տեր-Պետրոսյանին այլեւս չի հուզում, կամ շատ քիչ է հուզում: Ընդհակառակը, նա ԲՀԿ Օսկանյանի մուտքը ինչ-որ տեղ դրական է համարում, նշելով, ոչ, եթե Օսկանյանի անդամագրումը «Բարգավաճ Հայաստանին» խորացնելու է իշխող կոալիցիայի ներսում առաջացած հակասությունները եւ նպաստելու ԲՀԿ-ի՝ որպես լիովին անկախ քաղաքական ուժի կայացմանը, ապա նրա քայլը կարելի է միայն ողջունել. «Ինչ վերաբերում է ականջներին, ապա չբացառելով թե Քոչարյանի քաղաքական հավակնությունները, թե Ծառուկյանի ու Օսկանյանի մտերմական հարաբերությունները նրա հետ, դրանք, այդուհանդերձ, պետք է դիտել որպես քաղաքական բովանդակությունից բոլորովին զուրկ հանգամանքներ, քանի որ, ինչպես մի առիթով նշել եմ, ներկա իրավիճակում «միակ տղամարդը» կամ «ամենաերիտասարդ թոշակառուն» քաղաքական գործոն դառնալու որեւէ հնարավորություն չունի։ Ավելին, քանի դեռ Սարգսյանն իր տեղում է, նա այդ մասին անգամ չի կարող երազել։ Ռոբերտ Քոչարյանը խորտակված, իսկ Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, եւ այն ուժը, որը սեփական ճակատագիրը կկապի նրանց հետ, իր քաղաքական մահկանացուն կնքելու ավելի կարճ ճանապարհ չի կարող ընտրել»։

Հատկանշական է, որ ԲՀԿ-ից արդեն դրական կարծիք է հնչել Տեր-Պետրոսյանի ելույթի այդ հատվածի վերաբերյալ:Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է. «Միանշանակ համամիտ եմ առաջին նախագահի կարծիքի հետ, որ պարոն Օսկանյանի մուտքը ԲՀԿ պայմանավորված չէ որոշ մարդկանց ստվերներով, ու խորհուրդ եմ տալիս ԲՀԿ-ում որեւէ անձանց ազդեցություն չփնտրել»:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий