Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

вторник, 6 марта 2012 г.

ՍՊԱՐԱՊԵՏԻ ԿԵՐՊԱՐԸ


Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ նա առանձնահատուկ դեր է ունեցել: Թե կենդանության օրոք, թե ողբերգական մահվանից հետո նրա մասին հնչել են թե դրական, թե բացասական կարծիքներ, այս կամ այն հայացքով դիտարկվել նրա գործունեությունը, բայց որեւէ մեկը չի ժխտել Վազգենի ունեցած դերակատարությունն ու ավանդը:

Առաջին հերթին նրա անվան հետ են կապված Արցախյան գոյամարտի ու հայոց բանակի ձեւավորման իրողությունները: Հենց այդ իրողությունների համապատկերում էլ առաջ է եկել Վազգենի կերպարի հակասական, հաճախ իրարամերժ ընկալումը: Սա հայացքի խնդիր է: Նա դեռ 90-ական թվականներին ստեղծեց Երկրապահ կամավորականների միությունը, որի ճանապարհը եւս անցավ խութերի միջով՝ քաղաքական վայրիվերումներ, սոցիալական դժվարություններ, պառակտումներ ու անհասկացողություններ:

1998 թվականին Վազգեն Սարգսյանը հակադրվեց գործող նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանի քաղաքական դիրքորոշմանը Ղարաբաղի հետ կապված հարցում: Դժվար է ասել՝ նա հակադրվեց որպես քաղաքական գործիչ, թե որպես ռազմական գործի մարդ, բայց այդ հակադրությունը լուրջ քաղաքական հետեւանքներ ունեցան թե իր, թե երկրի համար: Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ նա ստանձնեց երկրի պատասխանատվությունը…

1998-ի արտահերթ նախագահական ընտրություններում գլխավորապես նրա շնորհիվ քաղաքական ու հասարակական որեւէ հենարան չունեցող Ռոբերտ Քոչարյանը դարձավ նախագահ՝ արդյունքների տեսակետից ոչ վստահելի ընտրություններում ՙհաղթելով՚ քաղաքականություն վերադարձած Կարեն Դեմիրճյանին: Թեւեւս Վազգեն Սարգսյանն էլ էր տպավորված Կ. Դեմիրճյանի վերադարձով ու հաջորդ տարի, խորհրդարանական ընտրություններում, նրա հետ դաշինք կազմեց. իր գլխավորած ՀՀԿ-ն ու Կ. Դեմիրճյանի ՀԺԿ-ն ընտրություններին մասնակցեցին «Միասնություն» դաշինքով ու տպավորիչ հաղթանակ տարան: Չնայած երկրի նախագահի աթոռին նստած էր Ռ.Քոչարյանը, սակայն որպես ռեալ իշխանություն ընկալվում էին Վ. Սարգսյանն ու Կ.Դեմիրճյանը. առաջինը ստանձնել էր վարչապետի, երկրորդը՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Այս երկու գործիչների միասնությունը դրական տրամադրություններ էին առաջ բերել ժողովրդի շրջանում, տարբեր ոլորտներում բարեփոխումների լուրջ նախադրյալներ էին ստեղծվել, անգամ արվել որոշակի գործնական քայլեր: Սակայն 1999-ի հոկտեմբերի 27-ը ընդհատեց դրանք, այլապես մենք այսօր, իրավամբ, կունենայինք ուրիշ Հայաստան…

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий