Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 7 марта 2012 г.

ԱՆՈՒՂՂԵԼԻ ՆՈՒՆԵՆ ՈՒ «ՔՈՌ» ԿՈՊԵԿԻ ԱՐԺԵՔԸ


Թվում էր, մարտի 1-ին զոհվածների մասին մեծ աղմուկ հանած հայտարարությունից հետո, Նունե Եսայանը նման թեմաներով խոսելուց առաջ մի քիչ ծանրութեթեվ կանի իր ասելիքը, որպեսզի չհայտնվի անհարմար դրության մեջ եւ չարժանանա հասարակական պարսավանքի: Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո երգչուհին 10 զոհերի պատասխանատվությունը դրել էր հենց վերջիններիս վրա՝ ասելով, թե իրենք են մեղավոր, քանի որ «ճիշտ ժամանակին ճիշտ տեղում չէին հայտնվել»:

Եվ ահա, հայ աստղիկը նմանատիպ հայտարարություն արել է նաեւ բանակում զոհվածների առումով. «Բանակում այդ դեպքերը լինում են մեր երիտասարդների դատարկ ուղեղների պատճառներով։ Երբ մեկը մյուսին մայր է հայհոյում, Սերժը ի՞նչ կապ ունն»: Ոչ ավել, ոչ պակաս: Այսինքն՝ որ բանակում տիրում են անմարդկային բարքեր ու ոչ կանոնակարգային հարաբերություններ, որ զինվորներին ենթարկում են խոշտանգումների ու հասցնում ինքնասպանության, որ հաստավիզ սպաներն ու նրանց հովանավորությունը վայելող «չաստ նայողները» ճնշում են մի փոքր «խեղճ» ծառայակիցներին, այս ամենում, ըստ Նունե Եսայանի, իշխանությունները, բանակի պատասխանատուները, կոնկրետ՝ Սերժը, ոչ մի կապ չունեն: Մեղավոր են «անուղեղ զինվորները», այնպես, ինչպես «անուղեղ ցուցարարներն» էին մեղավոր, որ դուրս էին եկել բողոքելու անարդար ընտրությունների դեմ:


Հայ աստղիկները օրեր առաջ հանդես էին եկել հայտարարությամբ՝ հրաժարվելով մասնակցել Բաքվում տեղի ունենալիք Եվրատեսիլից՝ պատճառաբանելով ադրբեջանցի դիպուկահարի գնդակից հայ զինվորի սպանության փաստը: Բայց հետո պարզվեց, որ զինվորը զոհվել էր ոչ թե ադրբեջանցու, այլ ծառայակցի կողմից: Եվ ահա ԶԼՄ-ներից մեկը Նունեին հարցրել էր, թե այդ ամենից հետո մասնակցելու՞ է ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավին եւ ստացել էր «անուղեղ զինվորների» ու «Սերժն ինչ կապ ունի» պատասխանը:

Մեր «ուղեղով» աստղերին թվում է, թե իշխանությանը կամ Սերժ Սարգսյանին պաշտպանելով՝ մեծ ծառայություն ու լավություն են անում նրանց: Միգուցե ծառայություն անում են ու այդ ծառայության դիմաց վերադասավորում իրենց կարիերան, աշխատում փողեր, ամրապնդում պալատական երգիչ լինելու իրենց դիրքը: Բայց լավություն, հաստատ, չեն անում, քանի որ այդ երգիչ-երգչուհիների խոսքն արդեն վաղուց հասարակության համար քոռ կոպեկի արժեք չունի:

Համլետ Կիրակոսյան
«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий