Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

четверг, 18 августа 2011 г.

«Ժառանգությունը» իշխանությանն ու ՀԱԿ–ին մեղադրում է իրեն վերահսկողական լծակներից զրկելու մեջ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումն այս ձևով և դրանցում «Ժառանգության» ներկայացուցիչների չընդգրկվելը կազմակերպված էր իշխանության և ընդդիմության ջանքերով։ Այս հարցի վերաբերյալ այսօր ասուլիսում խոսեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
«Ըստ էության, մենք հանգեցինք այն հանգրվանի, որ «Ժառանգության» դեմ պայքարը ցավոք սրտի այստեղ ևս հաջողության հասավ։ ԸԸՀ-ներում այժմ ընդգրկված են բոլոր քաղաքական ուժերը, որ ներկայացված էին, բացի «Ժառանգությունից» »,- ասաց նա։
«ՀԱԿ-ն էր, որ առաջարկեց պրոֆեսիոնալ հանձնաժողովներ, և արդյունքում մենք ունենք այս գորշ պերճանքը»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ առաջարկություն կա տեղամասային հանձնաժողովները ևս «պրոֆեսիոնալ» սկզբունքով կազմավորելու, որպեսզի այստեղ ևս «Ժառանգությունը» ներկայացված չլինի։ «Դեռևս երբ ընտրական օրենսգրքի փոփոխությունները փորձում էին կյանքի կոչել, մենք պայքարում էինք դրանց դեմ»,- հիշեցրեց նա՝ հավելելով, որ իշխանությունն էլ իրենց ընդդիմանում էր, թե ընդդիմադիրներից ոմանք էլ ցանկանում են ԸԸՀ-ների կազմավորման այս սկզբունքը։
Ըստ նրա՝ սա «Ժառանգությանը» վերահսկողական լծակներից զրկելու ծրագիր է։ «Սա լայնածավալ աշխատանք է. հնարավորինս փորձում են հասարակության մեջ արմատավորել կարծիքը, որ «Ժառանգությունն» առաջիկա խորհրդարանում տեղ չի ունենալու։ Սա ծրագրավորված արշավ է, և խնդիր կա հնարավորինս սահմանափակել «Ժառանգության» վերահսկողական հնարավորությունները»,- նշեց նա։
Մարտիրոսյանը հավելեց, որ իրենց կուսակցությունը շարունակում է աշխատել հիմնականում քաղաքացիների հետ, և ոչ թե քարոզչամիջոցներով։ ««Ժառանգությունն» այլընտրանք է, և այն ժողվրդին առաջարկվելու է։ Այն չունի իր մասնաբաժինը տնտեսության մեջ. «Ժառանգության» պատգամավորները միակն են, որ բիզնես չունեն, որ բացառապես քաղաքական գործունեություն են ծավալել և քաղաքացիների խնդիրներին ընդառաջ գնացել»,- ասաց նա։
Երկրի ներքաղաքական խնդիրները լուծելու ընդունակ միակ քաղաքական ուժը նա տեսնում է «Ժառանգությանը», որը տնտեսապես անկախ է, վարչախմբի հետ հանցավոր համագործակցություն և անցյալի բեռ չունի։ ««Ժառանգությունն» օբյեկտիվորեն միակ ուժն է, որ իրականում ձգտում է քաղաքական իրական բարեփոխումների։
Ամփոփելով՝ Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունը» լինելու է խորհրդարանում, և առավել շատ ներկայացուցիչներ է ունենալու։

Комментариев нет:

Отправить комментарий