Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 20 августа 2011 г.

Իշխանության ջրաղացին ջուր լցնողները

Մոտենում է սեպտեմբերը եւ քաղաքական դաշտում օրախնդիր է դառնում թեժ աշուն լինել-չլինելու հարցը: Հայաստանում միշտ էլ այդպես է եղել. գարնանը խոստանում են թեժ աշուն, աշնանը` թեժ գարուն: Խոստացողներն էլ հիմնականում արմատական դիրքերից հանդես եկող ընդդիմադիրներն են: Հետո գալիս է գարունը կամ աշունը եւ պարզվում է, որ քաղաքական տեսակետից դրանք ոչ մի անբարեխառնություն էլ չունեն: Հիմ պատմություն է:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի թեժ աշնան թեման մի փոքր այլ նրբերանգներ ունի: Թեժ աշուն խոստացող ընդդիմությունը (Հայ ազգային կոնգրեսը) սպասվելիք թեժությունը կապում է իրենց հիմնական պահանջի` արտահերթ ընտրությունների անցկացման հետ: Բնականաբար, եթե արտահերթ ընտրություններ լինեն`թեժ մթնոլորտն ապահովված կլինի: Այլ հարց է, թե արդյո՞ք իշխանությունը այնքան համարձակություն կունենա, որ գնա արտահերթ ընտրությունների: Գործող վարչակազմը միայն «ընտրություն» բառը լսելուց արդեն սարսափից կարկամում է, էլ ուր մնաց ինքնակամ գնա նման քայլի, այսինքն`ինքնասպանության:

Սակայն այս հարցն ունի առավել հետաքրքրական մի այլ կողմ. արտահերթ ընտրություններից սարսափում է ոչ միայն իշխանությունը, այլեւ իրենց ընդդիմություն համարող տարբեր շրջանակներ (ժառանգականներ, դաշնակցականներ, կարապետիչներ, քարթու ու նորաթուխ քաղաքական տարատեսակ գործիչներ, «անկախ» ու «կախյալ» վերլուծաբաններ):

Թե արտահերթ ընտրություններն ինչու՞ են սարսափեցնում իշխանություններին` առավել քան պարզ է ու հստակ. այս հարցում հատուկ մեկնաբանությունների կարիք չի զգացվում: Արտահերթ ընտրությունը կնշանակի վերջ տարբեր տեսակի սարգսյանների, գալուստների, հովիկների, զոհրաբյանների եւ այս շարքի մյուս մարդկանց փափուկ ու յուղալի կյանքին` դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Իսկ ահա թե ինչու են արտահերթ ընտրությունների առումով իրար խառնվում տարբեր որակի ու քանակի քաղաքական ուժերը, հատկապես իրենց ընդդիմություն հռչակածները, մի փոքր անհասկանալի է: Եթե նրանք իրոք ընդդիմություն են, ապա պետք է միայն ողջունեն արտահերթ ընտրությունները, քանի որ միայն այդ ճանապարհով է Հայաստանում հնարավոր իրականացնել իշխանափոխություն եւ համակարգային փոփոխություններ: Չէ՞ որ նրանց քաղաքական պայքարի նպատակը, ինչպես իրենք են հայտարարում, հենց դա է:

Եթե նրանք չեն հավատում արտահերթ ընտրությունների իրատեսական լինելուն`այլ խնդիր է: Սակայն դա չի նշանակում ընդհանրապես քամահրական ու ժխտողական վերաբերմունք դրսեւորել Կոնգրեսի պահանջի նկատմամբ: Դրանով այդ ուժերը միայն ջուր են լցնում իշխանության ջրաղացին:

Իրականում այդ ուժերի վերաբերմունքի պատճառը այլ տեղ պետք է փնտրել: Նրանք լավ հասկանում են, որ ցանկացած ընտրության պարագայում իրենք որեւէ հնարավորություն չունեն հասնել հաջողության եւ ամեն կերպ ձգտում են հետաձգել անխուսափելին, ձեռի հետ էլ պայքարելով Կոնգրեսի դեմ`ինչ-որ ձեւով իրենց կողմը գրավել ընդդիմադիր զանգվածի գոնե մի փոքր մասի: Մեծ աշխարհ է`կարող է ստացվի: Ու հետո էլ պետք գա:

Комментариев нет:

Отправить комментарий