Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

среда, 31 августа 2011 г.

Ինչու՞ են իրար խառնվել իշխանությունն ու «ընդդիմությունը»


Կոնգրես - իշխանություն երկխոսության հերթական ռաունդը, որը պետք է կայանար օգոստոսի 19-ին, տեղի չունեցավ: Երկուստեք պայմանավորվածությամբ այն հետաձգվեց մինչեւ օգոստոսի 23-ը: Այս ձգձգումների պատճառը ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև օգոստոսի 9-ի միջադեպն է, որի արդյունքում կալանավորվել էին Կոնգրեսի երիտասարդ անդամները եւ հարուցվել էր քրեական գործ: Նրանցից մեկը այսօր էլ կալանքի տակ է:

Կոնգրեսի ներկայացուցիչներն հասկացնել են տալիս, որ սա իրավական լինելով նաեւ քաղաքական հարց է, եւ Հայաստանի իշխանությունները նորից բախվել են քաղբանտարկյալներ ունենալու խնդրին: «Բոլորն էլ հասկանում են, որ քաղբանտարկյալների առկայությունը խոչընդոտ է երկխոսության համար, և ամեն ինչ պետք է անել՝ հաղթահարելու համար այդ խոչընդոտը»,- հայտարարել է ՀԱԿ համակարգող, կոալիցիայի հետ երկխոսության պատվիրակության նախագահ Լևոն Զուրաբյանը:

Փաստորեն իրեց այս քայլով իշխանությունները քաղաքական գործընթացները վերադարձնում են ելման դիրք` քննարկումները տեղափոխելով այն դաշտը, որում գտնվում էինք 2008-2010 թվականներին: Այժմ արդեն երկխոսության հիմնական`ընտրությունների հետ կապված հարցը, մղվել է ետին պլան: Դատելով իշխանության որդեգրած մարտավարությունից` այդ հարցի քննարկումը կարող է ձգձգվել մինչեւ ... անսահմանություն:

Երբ սկսվեց Կոնգրես-իշխանություն երկխոսությունը, շատերս էինք համոզված, որ վարչակազմը ամեն ջանք կգործադրի այն երկարաձգելու, Կոնգրեսի առաջ քաշած հիմնական պահանջի քննարկումից շեղելու եւ վերջնարդյունքում անիմաստ ու անարդյունք դարձնելու ուղղությամբ: Ինչպես երեւում է, իշխանությունն հիմա գնում է հենց այդ սցենարով: Նա առիթ էր փնտրում այդ սցենարը գործարկելու համար, եւ այդ առիթը եղավ: Չլիներ ՀԱԿ երիտասարդների եւ ոստիկանների միջեւ դիպվածը, իշխանությունը ուրիշ առիթ կգտներ կամ կստեղծեր: Չի կարելի բացառել, որ վերը նշված դիպվածը հատուկ միտումով ստեղծվել էր հենց իշխանության կողմից:

Ինչպես երեւում է, իշխանությունը դժվարանում է պատասխանել արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին Կոնգրեսի բերած հիմնավորումներին: Կամ չունի հակահիմնավորումներ կամ էլ ընդհանրապես այս թեմայով քննարկումը շատ ցավոտ է իշխանության համար: Այլ կերպ լինել չէր էլ կարող. իշխանությունները սարսափում են անգամ «ընտրություն» բառը լսելուց, էլ ուր մնաց`«արտահերթ ընտրություններ»: Ամեն անգամ, երբ, օրինակ Գալուստ Սահակյանը լսում է «արտահերթ ընտրություններ» արտահայտությունը` սարսափած վեր-վեր է թռնում եւ փորձում իր սարսափը փոխանցել նաեւ հանրությանը` մոտավորապես այս տոնայնությամբ. «վայ, բա չգիտե՞ք, ինչ վատ բան է արտահերթ ընտրությունը, երկիրը ետ է գցում 10-20 տարով»: Այսպես է ասում հանրությանը, բայց երեւի մտքում նկատի ունենալով այն, որ արտահերթ ընտրությունը վնաս է նախ եւ հատկապես իր ու իր նմանների (Ազգային ժողովում դրանց թիվը շատ մեծ է) ճոխ, յուղալի կյանքին:

Դեռ ոչինչ, որ արտահերթ ընտրությունների հեռանկարից սարսափում են իշխանության ներկայացուցիչները: Իսկ որ այդ ընտրությունները աչքով աչք չունեն տեսնել տարբեր տեսակի ընդդիմադիրներ, իրենց անկախ համարող քաղաքագետներ ու վերլուծաբաններ, առավել քան զարմանալի է: Զարմանալի այն իմաստով, որ, ի վերջո, ըստ վերջիններիս հայտարարությունների, իրենց նպատակն էլ է Հայաստանում ձեւավորված քաղաքական համակարգի կազմաքանդումն ու դրա ժողովրդավարուցումը:

Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ նպատակներին հասնելու ամենաուղիղ ճանապարհը արտահերթ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձեւավորումն է (կարեւոր չէ` ով կլինի այդ իշխանությունը), քանի որ հերթական ընտրությունների եքը ի սկզբանե պարզ է ու դրանց վրա հույս չպետք է դնել: Հերթական ընտրություններն անցնելու են արդեն ձեւավորված հայկական ավանդույթով:

Վերը նշված ընդիմադիրները («Ժառանգություն, ՀՅԴ, տարբեր գույն ու կերպարանք ունեցող հայտնի եւ անհայտ կուսակցություններ ու գործիչներ) օր չի լինում, որ չհայտարարեն, թե մենք գնում ենք հերթական ընտրությունների`ի սկզբանե իրենց բացասական վերաբերմունքն արտահայտելով արտահերթի նկատմամբ: Դժվար չէ հասկանալ պատճառը. լավ գիտեն, որ առաջիկա ընտրություններում իրենց լավ բան չի սպասում ու փորձում են մի քանի ամսով հետաձգել անխուսափելին:

Комментариев нет:

Отправить комментарий