Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

вторник, 30 августа 2011 г.

Ճշտի ու ճշտաբանության մասին


Ծաղկաձորում երիտասարդ գիտնականների հետ հանդիպման ժամանակ հայ մեծ բանասեր Սերժ Սարգսյանը մի շարք «ուշագրավ» ու գիտության տեսակետից «դարակազմիկ» մտքեր է հայտնել: Չծանրանալով այդ մտքերի գիտականության եւ գիտա-հասարակական առաջընթացի տեսակետից ճշմարտացիության վրա, ուշադրություն դարձնենք դրանցից մեկին, որը առնչվում է ոչ այնքան գիտությանը, որքան մեր հասարակության հոգեւոր-բարոյական ընկալումներին ու արժեքային համակարգին:

Խոսքը վերաբերում է երիտասարդ գիտնականներից մեկի բարձրացրած մտահոգությանը, թե մեր երկրում գիտնականները հարգված չեն. «Հասարակության մեջ չկա հարգանք, եթե գիտնական ես, ուրեմն խղճուկ կերպարի տպավորություն ես թողնում: Գիտնականի իմիջը պետք է բարձր լինի, բայց մեր երկրում ով փող ունի, նրան են հարգում»: Երիտասարդ գիտնականի ներկայացրած այս վիճակը մեր կյանքի իրական, դեռ մի բան էլ մեղմ գույներով ներկայացված պատկերն է: Հարգված ու նոր սերնդի համար օրինակելի չէ ոչ միայն գիտնականը, այլեւ գրողը, նկարիչը, դերասանը, ուսուցիչը…

Իհարկե, կարելի է ասել, որ այդ հարգանքի բացակայության պատճառը պետք է փնտրել այդ մարդկանց, համենայն դեպս նրանցից շատերի, պահվածքի, արարքների ու գործողությունների մեջ: Եւ նման պնդումը ինչ-որ տեղ ճիշտ կլինի, բայց…

Բայց շան գլուխը թաղված է մեկ այլ տեղ: Սերժ Սարգսյանն, օրինակ, կարծում է, որմեր նորանկախ պետության պատմության մեջ այդպիսի շեղում մտել է. « Երբեք իշխանությունները չեն փորձել ճիշտ մարդու, կոպիտ ասած, հերոսի կերպար ձևավորեն, որպեսզի մնացածները, երեխաները կարողանան ընդօրինակել, որպեսզի դառնա հարգանքի առարկա: Յուրաքանչյուր իշխանության համար դա պետք է պարտադիր պայման լինի, այո, չենք արել: Բայց դա միայն իշխանությունների մեղքը չէ, դա նաեւ կոնկրետ խաղի, կատեգորիայի մեղքն է»:

Մի կողմ թողնենք Սերժ Սարգսյանի ակնարկած «կոնկրետ խաղ, կատեգորիա» անորոշ ձեւակերպումները: Մի կողմ թողնենք նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը շեշտը դնում է «ճիշտ» բառի վրա, իսկ «հերոսը» հավելում «կոպիտ ասած» արտահայտությամբ: Այսինքն, նրա համար ճիշտը «ճիշտն» է, իսկ հերոսը`կոպտաբանություն:

Առավել հետաքրքիր է նրա այն միտքը, թե իշխանությունները չեն փորձել «ճիշտ» մարդու կերպար ձեւավորել: Այս «ճիշտ»-ը շատ լավն է, իսկապես` ճշտի կողմնակից մեր իշխանավորների մոտ շատ լավ է ստացվում դատողությունները ճշտի հասկացողության ու մտածողության շուրջ: Ճիշտն ասած` նրանց բոլոր արարքների, դատողությունների ու պատկերացումների հիմքում ընկած է հենց միայն «ճիշտն» ու «ճշտովը»:

Բայց մի տեղ Սերժ Սարգսյանը սխալվում է: Իշխանությունները լավ էլ «ճիշտ մարդու» կերպար ձեւավորել են, որին այսօր հարգում ու ձգտում են նմանվել երեխաները. խոսքը թիկնապահ-սափրագլուխների, գողական-բիզնեսմենների, բիրդան աղաների, թրի առաջն էլ, ետեւն էլ կտրող տականքների մասին է: Ով կարող է ժխտել, որ «օրինակելի» այս խավին ձեւավորել է հենց իշխանությունը, որի վրա էլ վերջինս հենվելով` առաջ է տանում իր «ճիշտը»:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий