Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 20 августа 2011 г.

Ե՞րբ էր անկեղծ Ալիկ Սարգսյանը



Ինչպես երեւում է, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մտածողության ու պատկերացումների մեջ «համակարգային բարեփոխումներ» են տեղի ունեցել: Դա պարզ դարձավ այն հայտարարություններից, որ ոտիկանապետն արեց ՀԱԿ-ի երիտասարդների եւ ոստիկանության աշխատակիցների բախման կապակցությամբ:


Խոսքը չի վերաբերում դեպքի առթիվ Ալիկ Սարգսյանի առաջ քաշած սյուժետային զարգացումներին` դիպվածի նախադրությանը, կոնֆլիկտին, գագաթնակետին ու հանգուցալուծմանը, ոչ էլ ոստիկանապետի տված իրավական գնահատականներին: Սրանք այլ թեմա են:

Առավել ուշագրավ է Ալիկ Սարգսյանի ելույթի քաղաքական հատվածը: Անդրադառնալով միջադեպի քաղաքական էլեմենտներին կամ դրա քաղաքականացմանը՝ ոստիկանապետը իրեն հատուկ պաթետիկ ոճով նշել է. «Իմ ինչի՞ն էր պետք էս միջադեպը։ Ի՞նչ կապ ունի ոստիկանությունը։ Ուզո՞ւմ եք՝ երկխոսեք, չե՞ք ուզում՝ մի խոսեք։ Ես ուզում եմ առանձնանամ, ուզում եմ գնամ, առանձնանամ՝ ես իմ համակարգի հետ։ Առանց էդ էլ լիքը գործեր կան»։ Ոստիկանապետը նշել է, թե իր ղեկավարած համակարգը կապ չունի քաղաքականության հետ, ինքը չի զբաղվում քաղաքականությամբ եւ իրենց խնդիրը հանցագործների ու քրեական աշխարհի դեմ պայքարելն է:

Այս հայտարարությունները, իրենց անկեղծության, ավելի ճիշտ` կեղծավորության առումով, հետաքրքրական են այնքանով, որքանով Ա. Սարգսյանը ամիսներ առաջ բոլորովին այլ բան էր ասում: Եթե չեք մոռացել, այն ժամանակ նա հայտարարում էր, թե հեղափոխությունը իր բնի մեջ կճզմի, թույլ չի տա, որ հակապետական էլեմենտները ապակայունացնեն հանրապետության ներքաղաքական իրավիճակը եւ այն, եւ այլն: Հասկանալի է, որ «հակապետական էլեմենտներ» ասելով` ոստիկանապետը հկատի ուներ ընդդիմությանը, տվյալ դեպքում` Կոնգրեսին: Այսինքն` ոստիկանապետը անում էր զուտ քաղաքական հայտարարություններ, ուղղակիորեն խոստովանելով, որ ոստիկանությունը, այնուամենայնիվ, զբաղվում է քաղաքականությամբ: Հեղափոխություն ճնշելը այլ բան չի նշանակում, քան միջամտել քաղաքական գործընթացներին, քանզի հեղափոխությունը քաղաքական պայքարի ձեւ է (խոսքը չի վերաբերում հեղաշրջմանը):

Այն, որ ոստիկանապետը մշտապես զբաղվել է քաղաքականությամբ, երեւում է նաեւ նրա այլ հայտարարություններից: Էլի ամիսներ առաջ Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը աջակցել եւ աջակցելու է Սերժ Սարգսյանին: Որքան էլ փորձենք այլեւայլ «պետականամետ» իմաստներ փնտրենք այս խոսքի մեջ, դա այլ բան չի նշանակում, քան քաղաքական աջակցություն կոնկրետ քաղաքական գործչի ու կուսակցապետի: Եվ սրա համատեքստում` պայքար այդ գործչի քաղաքական հակառակորդների (ընդդիմության) դեմ: Մինչդեռ ոստիկանապետի բուն գործը պետք է լիներ երկրում օրինականության պահպանումը եւ պայքարը քրեական տարրերի դեմ:

Այսպիսով, Ալիկ Սարգսյանը միշտ էլ զբաղվել է քաղաքականությամբ: Եվ այսօր էլ է զղաղվում: Իսկ երբ ժամանակը պահանջում է, հակառակ հայտարարարությունն է անում: Այսօր այդ ժամանակն է:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий