Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

воскресенье, 12 мая 2013 г.

Մարդիկ ու օտարները


Քաղաքը պատրաստվում էր գժտության: Քաղաքում այդ բառով անվանում էին մի վիճակ ու իրադարձություն, որը ուրիշ երկրներում ու քաղաքներում կոչում են ընտրություն: Քաղաքում արդեն վաղուց այդ իրադարձությանը ընտրություն չէին ասում, ու մարդիկ արդեն մոռացել էին այդ բառի ու հասկացության բուն իմաստը, որովհետեւ երկար տարիներ զրկված են եղել ձայնի, քվեի, ընտրելու իրավունքից: Նրանք տարիներ շարունակ ընտրել էին իրենց նախընտրած մարդուն ու մարդկանց խմբերին, բայց ընտրվել ու հաղթանակ էին տարել ուրիշները:

Այդ ուրիշները թեեւ ապրում էին իրենց երկրում ու քաղաքում, թեեւ արյունակից ու ազգակից էին իրենց, բայց, մեկ է, ուրիշ էին, մի տեսակ օտար, ասես տարբեր արյուն էր հոսում նրանց ու իրենց երակներում: Մարդիկ ու օտարները, թեեւ խոսում էին նույն լեզվով, նույն բառերով, բայց չէին հասկանում իրար լեզու, չէին սիրում իրար…

Չնայած ընդհանուր քանակի մեջ այդ օտարները քիչ էին, շատ քիչ, բայց ուժը նրանց ձեռքին էր. նրանք գրավել էին երկրի ու քաղաքի բոլոր զորությունները, ոստիկանությունն ու բանակը, բանկերն ու դատարանները, գործարաններն ու հեռուստակայանները, բոլոր հողերն ու շինությունները, դաշտերն ու անտառները, ջրերն ու երկրում եղած ամեն ինչ, ու այդ ամենը ուժով պահում էին իրենց ձեռքին՝ փշուրներ շպտելով մարդկանց առաջ, որպեսզի վերջիններս չմահանան: Փշուրներ էին շպրտում, որ մարդիկ լինեն աղքատ, կառավարելի, հացի կարոտ ու երբ 4-5 տարին մեկ մի փոքր ավելի շատ հաց տան, մարդիկ գոհանան ու լռեն:

Այդ օտարները կարծես ուրիշ երկրից եկած լինեին, ինչպես զավթիչներն են գալիս եւ գրավում երկրներ ու քաղաքներ, ավիրում, կողոպտում, նեղում, խաբում, կաշառում, թշնամացնում, գժտեցնում…

Այդ օտարների ջանքերով քաղաքի մարդկիկ բաժանվել էին երկու մասի՝ քաղաքացիների ու բնակիչների: Քաղաքացիները օտարներին չսիրող մարդիկ էին, ովքեր ուզում էին ազատագրել իրենց երկիրն ու քաղաքը օտարներից, ցանկանում էին ունենալ արդարամիտ ու մարդկային իշխանավորներ, երազում խաղաղ ու մարդավայել կյանքի մասին, տենչում արդարություն ու ազատություն: Բնակիչներն էլ էին ուզում խաղաղ ու երջանիկ կյանք, բայց լավ չէին ըմբռնում ազատության մասին քաղաքացիների ասածը, եւ լսում էին օտարներին, կատարում նրանց հրահանգներն ու ցանկությունները:  Քաղաքացիներն ու բնակիչները թեեւ եղբայրներ ու քույրեր էին, բայց ժամանակ առ ժամանակ թշնամանում էին իրար: Ավելի շատ թշնամանում էին, երբ գալիս էին մեծ ու փոքր գժտությունների ժամանակները:

Քաղաքացիները ավելի քիչ էին, քան բնակիչները, եւ դա էր պատճառը, որ գժտությունների ժամանակ քաղաքացիները պարտվում էին օտարներին, որովհետեւ բնակիչների մի մասը օտարների կողքին էին, ծառայում էին նրանց, ծառայում էին՝ հասկանալով ու չհասկանալով այդ ծառայության իմաստը, գինը, վնասն ու օգուտը:

Բնակիչների մյուս մասն էլ ոչ մարդկանց, ոչ էլ օտարների կողմից էին. նրանք հոգնել էին ամեն ինչից, մեծ ու փոքր գժտություններից, շահագործումից, անարդարությունից, պայքարից, դարձել էին անտարբեր ամեն ինչի նկատմամբ, հեռանկար ու ուղի չէին տեսնում, ու փակվել էին իրենք իրենց մեջ կամ էլ մտածում էին քաղաքից ու երկրից հեռանալու մասին:

Իսկ մարդիկ հույսերը չէին կորցրել, նրանք գիտեին, որ իրենք վերջ ի վերջո հաղթելու են օտարներին, նրանց քշելու են քաղաքից ու երկրից, իսկ ամենախոշոր օտարներին պատժելու են՝ իրենց բոլոր հանցագործությունների համար, իրենց իսկ ստեղծած դատարաններում:

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий