Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 8 июня 2013 г.

Կամ Լորետան, կամ մարզպետարանի աշխատակիցները ստում են

Լիսկայի տիկին Լորետան Նյուս. ամ-ի հետ հարցազրույցում հերքել է տեղեկությունները, թե Գորիսի իրենց առանձնատան բակում տեղի ունեցած ողբերգական դրամայի տեսանյութի կրկնօրինակը իրենք են տրամադրել Սյունիքի մարզպետարանին եւ լրատվամիջոցներին: «Ոչ, ոչ, տեսանյութը նույն պահին ոստիկանությունը առգրավել է: Ոստիկանությունը մեր ստորագրությամբ հանել տարել է եւ սարքավորումը եւ տեսանյութը ամբողջությամբ»:
Մինչդեռ, ինչպես հիշում եք, Սյունիքի մարզպետարանի կայքէջում նշվում էր, թե «Մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը»։ Ակնհայտ է, որ առանց ընտանիքի անդամների գիտության ու համաձայնության նրանք չէին կարող դիտել տեսանյութը: Ուրեմն՝ կամ Լորետան, կամ մարզպետարանի աշխատակիցները ստում են:

Հակասություն կա նաեւ Լորետայի ու զինդատախազ Կոստանյանի խոսքերում: Լորետան ասում է, թե «տեսանյութը նույն պահին ոստիկանությունը առգրավել է: Ոստիկանությունը մեր ստորագրությամբ հանել տարել է եւ սարքավորումը եւ տեսանյութը ամբողջությամբ»: Մինչդեռ զինդատախազը հայտարարել էր, թե տեսանյութը մի քանի ժամ եղել է ընտանիքի անդամների տրամադրության տակ, եւ նրանք կարող էին դիտել ու պատճենել այն: Ակնհայտ է, որ այստեղ եւս կողմերից մեկը ճիշտ չի ասում:

Իսկ թե երկու դեպքում էլ ով է ստում եւ ինչու, մնում է պարզել...

Комментариев нет:

Отправить комментарий