Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

пятница, 1 марта 2013 г.

2008-ի սեւ գարնանամուտը

2008 թվականի մարտի 1-ից անցել է 5 տարի: 5 տարի առաջ այս օրերին Հայաստանում նորից հետընտրական վիճակ էր. բողոքի ցույցեր, հանրահավաքներ, լարվածություն, առճակատում: Ինչպես եւ այսօր, 2008-ին էլ հրապարակներ դուրս եկած ժողովուրդը չէր ընդունում ընտրությունների արդյունքները՝ դրանք համարելով կեղծված, Սերժ Սարգսյանին չէր համարում ընտրված նախագահ, իր զայրույթն ու վրդովմունք էր հայտնում հերթական անգամ իր ձայնը անտեսելու եւ իշխանության բռնազավթման փաստի դեմ:

Ազատության հրապարակում շուրջօրյա խաղաղ հանրահավաքներ էին, երթեր, որոնք օր օրի ավելի բազմամարդ էին դառնում, իսկ փետրվարի 26-ին հասավ իր բարձրակետին, երբ ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի Հանրապետության հրապարակ բերված ժողովուրդը լքեց այն ու միացավ Ազատության հրապարակում հավաքված միտինգավորներին: Սա հետընտրական այդ օրերի կուլմինացիոն պահն էր, արդեն նշմարվում էր գործող իշխանության վերջը, որը նաեւ խորը ճաքեր էր տվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ինքնակամ հրաժարականներից հետո: Իշխանությունը սահում էր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքերից, իշխանափոխության հարցը կարծես օրերի խնդիր էր, կառավարության վերին էշելոններում խուճապ էր ու ճամպրուկային տրամադրություններ:

Փետրվարի վերջին օրերին գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց Մոսկվա, հանդիպեց Վ.Պուտինի հետ, հետո Երեւանում հանդես եկավ հայտնի հայտարարությամբ՝ հրապարակը մաքրելու վճռականության մասին:


Փետրվարի վերջին օրը Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը իրար ձեռք սեղմեցին` «արժանապատիվ», շամպայն խմեցին, ստորագրեցին կոալիցիոն համաձայնագիր, իսկ մարտի 1-ի լույս առավոտյան ոստիկանական ու ներքին զորքերը մուտք գործեցին Ազատության հրապարակ, հարձակվեցին վրաններում քնած նստացույցի մասնակիցների վրա, ծեծ ու ջարդ կազմակերպեցին, որը շարունակվեց ողջ օրվա ընթացքում՝ մայրաքաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում:

Արդեն երեկոյան քաղաքի կենտրոնը վերածվել էր մարտադաշտի. իշխանությունը զորք ու զենք էր հանել խաղաղ ժողովրդի դեմ, կրակ բացել նրա վրա. 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, ձերբակալություններ, իրականության նենգափոխում: Այսպես դիմավորեց 2008-ի գարունը հայ ժողովուրդը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի իշխանությունը կրակեց սեփական ժողովրդի վրա, առաջին անգամ հայ ժողովուրդը սպանդի ենթարկվեց հայկական իշխանության եւ զինվորի կողմից:

Համլետ Կիրակոսյան

«Ասպարեզ»

Комментариев нет:

Отправить комментарий