Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 7 апреля 2012 г.

ԲՈԼՈՐԸ ՄԵԿԻ ԴԵ՞Մ


Միջկուսակցական ընտրական շտաբ՝ ընդդեմ ՀՀԿ-ի կեղծիքների


Նախընտրական քարոզարշավից մի քանի օ առաջ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՙԺառանգությունն՚ ու Կոնգրեսը ստորագրեցին առաջիկա ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձեւավորելու մասին հայտարարություն: Նման կառույցի ստեղծման մտադրության մասին խոսվում էր դեռ շաբաթներ առաջ, մասնավորապես ընդդիմադիր շրջանակներում: Այդ խոսակցություններում, առանձին դեպքերում, շոշափվում էր նաեւ ԲՀԿ-ի անունը: Այս համապատկերում պետք է դիտարկել նաեւ դեռ անցած տարեվերջին Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծություն-առաջարկը ԲՀԿ-ին՝ արդար ու թափանցիկ ընտրությունների շուրջ համագործակցության մասին: Թեեւ Լ. Տեր-Պետրոսյանի առաջարկը չէր վերաբերում ինչ-որ ձեւով միավորվելուն կամ դաշինքին, ակայն ենթատեքստում ուներ այն միտքը, որ համատեղ ուժերով պայքարենք Հանրապետականի դեմ: Այս իմաստով հիշենք ԲՀԿ-ին ուղղված նրա այն ուղերձը, ըստ որի, եթե Բարգավաճը ուզում է մնալ ինքնուրույն ու քաղաքական դաշտում գործուն դերակատարություն ունեցող ուժ, պետք է սահմանազատվի ՀՀԿ-ից:

Հիմա, կարելի՞ է ասել, որ ԲՀԿ-ն ընդունեց Կոնգրեսի առաջարկը՝ անկախ այն բանից, որ համագործակցության նպատակով ձեւավորված միասնական շտաբի կազմում են ոչ միայն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, այլեւ այլ կուսակցություններ: Ավելին՝ ընդունված փաստաթուղթը բաց է մյուս կուսակցությունների ստորագրման համար: 

Հատկանշական է, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ով չի համաձայնել ստորագրել հայտարարության տակ՝ այն համարելով ՙհերթական բլեֆը՚: ՙՆման փաստաթուղթը, ըստ մեր կոալիցիոն համաձայնագրի, կոալիցիայի ներսում պիտի քննարկվի, իսկ մենք երբեւիցե որեւէ պայմանավորվածություն չենք խախտել, առավել եւս՝ նման հանձնաժողով կա Ազգային ժողովում։ Այսինքն՝ եթե Ազգային ժողովին չեն հավատում, ես ինչո՞ւ պիտի որեւէ մեկին հավատամ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ՚, - հայտարարել է Գ. Սահակյանը։

Հատկանշական է նաեւ, որ ստորագրմանը չի մասնակցել ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը: ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ իրենք մամուլից են տեղեկացել այդ մասին ու քննարկումներին չեն մասնկացել: ՙՄենք բացարաձակապես տեղյակ չենք, թե ինչ հայատրարության մասին է խոսքը: Ընդհանրապես, քննարկումները լինում են այնպես, որ բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն, կարծիքներ ու տեսակետներ հայտնեն: Հիմա, եթե մի խումբ քաղաքական գործիչներ իրենց համար բան են քննարկում եւ ստորագրում` դա իրենց խնդիրն է՚, - հայտարարել է Հ. Բիշարյանը: ՙԴա իրենց խնդիրն է՚ արտահայտությունից կարել է ենթադրել, որ ՕԵԿ-ը, ՀՀԿ-ի նման, բասացաբար է տրամադրված նման մարմնի ձեւավորմանը: Այսինքն, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը այս հարցում դաշնակիցներ են, ի տարբերություն կոալիցիոն մյուս գործընկերոջը՝ ԲՀԿ-ին, ով միացել է ընդդիմադիր ուժերին:

Այս պատմության մեջ կա մի հետաքրքիր նրբերանգ եւս. երբ փորձագիտական ու լրատվական շրջանակները խոսում են նորաստեղծ կառույցի մասին, այն անվանում են ընդդիմադիր ուժերի՝ ընտրությունները վերահսկող շտաբ: Այստեղ հետաքրքիր նրբերանգն այն է, որ ընդդիմություն է համարվում նաեւ իշխանական կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն: Նույն շրջանակներից այսօր կարծիքներ են հնչում նաեւ այն մասին, որ այս շրջանում պետք չէ շատ քննադատել ԲՀԿ-ին՝ այդկերպ հնարավորություն տալով ՀՀԿ-ին վերարտադրվել: Իհարկե, հնչում են նաեւ հակառակ կարծիքներ, որ ԲՀԿ-ին չքննադատելը էլի կաշխատի ՀՀԿ-ի օգտին, քանի որ ոչ մի տարբերություն չկա այս երկու կուսակցությունների միջեւ:

Սրանք, իհարկե, հայացքներ ու այդ հայացքներից բխող ենթադրություններ են: Հիմա հետաքրքիր է հետեւյալ հարցը. այսօր արդյո՞ք ողջ քաղաքական դաշտը՝ ԲՀԿ-ով հանդերձ, հանդես է գալիս ՀՀԿ-ի դեմ (այստեղ ՕԵԿ-ը հաշիվ չէ, քանի որ, երբ ասում ենք ՀՀԿ, դրա մեջ նկատի ունենք նաեւ Օրինացին, ինչը երեւաց նաեւ նախընտրական շտաբի մասին  Հ. Բիշարյանի արձագանքից):

Այս ամենը հարցեր են, որոնք միանշանակ պատասխաններ չունեն ու, հնարավոր է, չունենան են: Ինչ-որ բան այդ պատասխաններից կարող են պարզ լինել քարոզարշավի շրջանում, ավելի շատ բան՝ ընտրություններից հետո: Բայց այս վերջին դեպքում, եթե ինչ-որ բան այն չլինի, ուշ կլինի դա սրբագրելը…

Համլետ Կիրակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий