Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

воскресенье, 12 января 2020 г.

Մի չստացված դավադրության պատմություն


«Հայկական ժամանակ»-ը հոդված է հրապարակել, որտեղ նկարագրված են Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի դեմ`մեկ տարուց ավել կազմակերպված հակաքարոզչութան սխեմաները, մասնակիցները, նպատակները, մի խոսքով՝ իշխանության դեմ սանձազերծված դավադրությունը։ 

Հիմնական նպատակը եղել է վարկաբեկել վարչապետին ու նրա ընտանիքին, քցել Փաշինյանի բարձր վարկանիշը, զուգահեռ՝ աշխատել Արթուր Վանեցանի կերպարի գովազդման ու վարկանիշի բարձրացման ուղղությամբ։ 

Ամբողջ դավադրության վերջնանպատակը եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալումն ու իշխանությունը վերցնելը։ Միշիկական գլխավոր պրոպագանդիստ եւ դավադրութան հիմնական գաղափարախոս Արա Սաղաթելյանը Վանեցյանին համոզել էր, թե վերջինս կարող է շատ արագ վերցնել իշխանությունը: 

Երբ հիշում ենք վերջին մեկ տարվա իրադարձությունները, համադրում եղած փաստերն ու շատ դետալներ, ապա նկարագրվածի իսկությյունը առավել քան ճշմարիտ է թվում։

http://www.armtimes.com/hy/article/177841?fbclid=IwAR0P1Oo5WCZlNsC62C-1x2Mni-qAKUAO2GFnjCgywyMBJXxiRWypdK4MPVM

1 комментарий: