Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

суббота, 11 января 2020 г.

Գյումրիում տեղի ունեցած սպանդից 5 տարի անց

Վաղը լրանում է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության՝ Ավետիսյանների ընտանիքի սպանդի 5 տարին...
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը՝ լքելով զորամասը, լուսաբացին մուտք էր գործել Ավետիսյանների տուն ու սպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ողջ օրվա ու հաջորդող օրերի ընթացքում հանրապետությունն ու քաղաքը շոկի մեջ էին, Գյումրին՝ առանձնակի լարվածության, քանի որ հանցագործը հեռացել էր անհայտ ուղղությամբ եւ հնարավոր էր նոր ողբերգություն: 
Մի քանի ժամ շարունակ ռուս զինվորականներն ու հայ իրավապահները փնտրում էին ոճրագործին, որին հայտնաբերեցին կեսգիշերին մոտ՝ հայ-թուրքական սահմանի հատվածում: Հենց այստեղից էլ սկսվեցին այս ոճրագործության հետ կապված բազմաթիվ ու բազմապիսի կնճռոտ հարցերը. ինչու՞ հենց ռուս սահմանապահները հայտնաբերեցին հանցագործին, միգուցե հայերն էին հայտնաբերել, բայց...
Ինչու՞ Պերմյակովը եւ նրա գործը հանձնվեցին ռուսների իրավասությանը, արդյո՞ք նա մենակ էր եղել, ոճրագործության ի՞նչ շարժառիթներ ու վարկածներ կան եւ այլն, եւ այլն: Հայ հանրությանը հատկապես հուզում էր Պերմյակովին ռուսական իրավասությանը հանձնելու եւ ռուսական ռազմաբազայի տարածքում պահելու պահը:
Այս եւ այլ հարցեր մինչ օրս չեն ստացել իրենց ճշգրիտ պատասխանները․․․

1 комментарий: