Избранное сообщение

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ...

понедельник, 13 января 2020 г.

Գաբրիել Գարսիա Մարկես. Մտքեր

1.Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
3. Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով:
4.Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը:
5. Ինչ-որ մեկի համար թախծելու վատթարագույն միջոցը` լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինելու:
6. Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:
7. Այս աշխարհում դու ընդամենը մի մարդ ես, բայց ինչ որ մեկի համար դու մի ամբողջ աշխարհ ես:
8. Մի վատնիր ժամանակը նրա վրա, ով չի ցանկանում այն անցկացնել քեզ հետ:
9. Հնարավոր է աստված ցանկանում է, որ մենք հանդիպենք ոչ այն մարդկանց, քանի դեռ չենք հանդիպել այն միակին: Որպեսզի երբ դա վերջ ի վերջո տեղի ունենա, մենք երախտապարտ լինենք:
10. Մի լա, որովհետև դա անցել է: Ժպտա, քանի որ դա եղել է:
11. Միշտ էլ կգտվեն մարդիկ, որոնք քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց, ուղղակի լինել փոքր-ինչ զգույշ:
12. Դարձիր ավելի լավը և ինքդ հասկացիր` ով ես դու, նախքան կհանդիպես նոր մարդու և հույս կունենաս, որ նա կհասկանա քեզ:
13. Այդքան ջանք մի գործադրիր, ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի:

воскресенье, 12 января 2020 г.

Մի չստացված դավադրության պատմություն


«Հայկական ժամանակ»-ը հոդված է հրապարակել, որտեղ նկարագրված են Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի դեմ`մեկ տարուց ավել կազմակերպված հակաքարոզչութան սխեմաները, մասնակիցները, նպատակները, մի խոսքով՝ իշխանության դեմ սանձազերծված դավադրությունը։ 

суббота, 11 января 2020 г.

Գյումրիում տեղի ունեցած սպանդից 5 տարի անց

Վաղը լրանում է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության՝ Ավետիսյանների ընտանիքի սպանդի 5 տարին...
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը՝ լքելով զորամասը, լուսաբացին մուտք էր գործել Ավետիսյանների տուն ու սպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ողջ օրվա ու հաջորդող օրերի ընթացքում հանրապետությունն ու քաղաքը շոկի մեջ էին, Գյումրին՝ առանձնակի լարվածության, քանի որ հանցագործը հեռացել էր անհայտ ուղղությամբ եւ հնարավոր էր նոր ողբերգություն: 
Մի քանի ժամ շարունակ ռուս զինվորականներն ու հայ իրավապահները փնտրում էին ոճրագործին, որին հայտնաբերեցին կեսգիշերին մոտ՝ հայ-թուրքական սահմանի հատվածում: Հենց այստեղից էլ սկսվեցին այս ոճրագործության հետ կապված բազմաթիվ ու բազմապիսի կնճռոտ հարցերը. ինչու՞ հենց ռուս սահմանապահները հայտնաբերեցին հանցագործին, միգուցե հայերն էին հայտնաբերել, բայց...
Ինչու՞ Պերմյակովը եւ նրա գործը հանձնվեցին ռուսների իրավասությանը, արդյո՞ք նա մենակ էր եղել, ոճրագործության ի՞նչ շարժառիթներ ու վարկածներ կան եւ այլն, եւ այլն: Հայ հանրությանը հատկապես հուզում էր Պերմյակովին ռուսական իրավասությանը հանձնելու եւ ռուսական ռազմաբազայի տարածքում պահելու պահը:
Այս եւ այլ հարցեր մինչ օրս չեն ստացել իրենց ճշգրիտ պատասխանները․․․

пятница, 19 июля 2013 г.

Ոչ ավազակապետությանը

Մեկընդմիշտ բոլորս պետք է հասկանանք, որ Հայաստանի շատ խնդիրներ ձեւավորված քաղաքական համակարգի ու ավանդույթի արդյունք են, իսկ այդ համակարգի անունը ավազակապետություն է, այլ կերպ ասած՝ օլիգարխիկ-կլանային բրգաձեւ կառավարումը, խմբային-ախպերական շահերի գերակայությունը, մենաշնորհները: Իսկ այս ամենը կառավարվում են մեկ կենտրոնից՝ բուրգի գագաթից, որի վրա մեկ մարդ է՝ նախագահի աթոռը զավթած ու կեղծված ընտրությունների միջոցով վերարտադրված մարդը, ով իր պաշտոնավարման շրջանում միայն զբաղված է խփելով՝ տոկոսներ, թվեր, գներ, ատկատներ...

суббота, 8 июня 2013 г.

Կամ Լորետան, կամ մարզպետարանի աշխատակիցները ստում են

Լիսկայի տիկին Լորետան Նյուս. ամ-ի հետ հարցազրույցում հերքել է տեղեկությունները, թե Գորիսի իրենց առանձնատան բակում տեղի ունեցած ողբերգական դրամայի տեսանյութի կրկնօրինակը իրենք են տրամադրել Սյունիքի մարզպետարանին եւ լրատվամիջոցներին: «Ոչ, ոչ, տեսանյութը նույն պահին ոստիկանությունը առգրավել է: Ոստիկանությունը մեր ստորագրությամբ հանել տարել է եւ սարքավորումը եւ տեսանյութը ամբողջությամբ»:

воскресенье, 12 мая 2013 г.

Մարդիկ ու օտարները


Քաղաքը պատրաստվում էր գժտության: Քաղաքում այդ բառով անվանում էին մի վիճակ ու իրադարձություն, որը ուրիշ երկրներում ու քաղաքներում կոչում են ընտրություն: Քաղաքում արդեն վաղուց այդ իրադարձությանը ընտրություն չէին ասում, ու մարդիկ արդեն մոռացել էին այդ բառի ու հասկացության բուն իմաստը, որովհետեւ երկար տարիներ զրկված են եղել ձայնի, քվեի, ընտրելու իրավունքից: Նրանք տարիներ շարունակ ընտրել էին իրենց նախընտրած մարդուն ու մարդկանց խմբերին, բայց ընտրվել ու հաղթանակ էին տարել ուրիշները:

среда, 13 марта 2013 г.

Բաց նամակ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ստեփան Դեմիրճյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին


Հայաստանի Հանրապետության հարգարժան պարոն նախագահներ.
Այո, այո, ես Ձեզ դիմում եմ որպես ՀՀ նախագահների, քանի որ ժողովուրդը, ամեն դեպքում՝ ժողովրդի մեծ մասը, Ձեզ համարում է ընտրված նախագահներ. Վերջին երեք նախագահական ընտրություններում Դուք եք եղել ժողովրդի նախընտրելի թեկնածուն եւ իրականում հաղթել եք ընտրություններում, հաղթել եք ժողովրդի ձայնով, ժողովրդի հետ: Սակայն լափող-խժռող վարչակազմը (այս բառերի ուղղակի ու անուղղակի իմաստներով) խլել, գողացել է այդ հաղթանակը, խլել է կեղծիքների ու բռնի ուժի միջոցով. 2003 թվականին խլել է Ստեփան Դեմիրճյանից ու ժողովրդից, 2008-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից ու ժողովրդից, այժմ փորձում է խլել Րաֆֆի Հովհաննիսյանից ու ժողովրդից...

суббота, 9 марта 2013 г.

Ժողովուրդը «զադնին» չի ընդունի

Մամուլի հրապարակումների համաձայն, մարտի 8-ի երեկոյան ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: Քննարկվել է Երևանի խորհրդի ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, և կողմերից յուրաքանչյուրը ներկայացրել է իր մոտեցումները: Վերջնական որոշում չի կայացվել եւ որոշվել է քննարկումը շարունակել վաղը:

пятница, 1 марта 2013 г.

2008-ի սեւ գարնանամուտը

2008 թվականի մարտի 1-ից անցել է 5 տարի: 5 տարի առաջ այս օրերին Հայաստանում նորից հետընտրական վիճակ էր. բողոքի ցույցեր, հանրահավաքներ, լարվածություն, առճակատում: Ինչպես եւ այսօր, 2008-ին էլ հրապարակներ դուրս եկած ժողովուրդը չէր ընդունում ընտրությունների արդյունքները՝ դրանք համարելով կեղծված, Սերժ Սարգսյանին չէր համարում ընտրված նախագահ, իր զայրույթն ու վրդովմունք էր հայտնում հերթական անգամ իր ձայնը անտեսելու եւ իշխանության բռնազավթման փաստի դեմ: